ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _______________ 2019 թվականի N ____-Լ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետի 24.1 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը` համաձայն հավելվածի:
- Առողջապահության նախարարին`
մինչև 2020 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Հավելված
Կառավարության
2019 թվականի ....-ի ....-ի
N ... որոշման
ՏԵՍԼԱԿԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը» (այսուհետ՝ Տեսլական) մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:
2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. Ներկայումս Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, կադրային ներուժի շարունակական կրթում և որակավորման բարձրացում և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում: Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է: Անհնար է հասնել վերոնշյալ թիրախներին առանց որակի բարելավումն ապահովող կառավարման համակարգերի և համապատասխան մեխանիզմների ստեղծման, ներդրման և շարունակական կիրառման, իսկ համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովումն արդյունավետ և մատչելի կլինի միայն այն դեպքում, եթե առկա է որակյալ բժշկական օգնություն և սպասարկում: Ուստի, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը պետք է լինի այն հիմնական առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի ընդհանուր առողջապահական համակարգի զարգացման ռազմավարությունը:
3. ՈՐԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
3. «Որակի» մասին տրված բոլոր ձևակերպումների հիմքում պացիենտի բուժման արդյունավետությունն ու անվտանգությունն է, ինչպես նաև նրանց բավարարվածությունը մատուցված ծառայություններից: Հատկապես ուշադրության է արժանի Ավետիս Տոնապետյանի եռաչափ մոդելը («the structure-process-outcօme model»), որը գլխավորապես կենտրոնանում է որակի գնահատման մոտեցումների վրա: Առավել ամբողջական է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018 թվականի ձևակերպումը որակի մասին, համաձայն որի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունները պետք է լինեն արդյունավետ, անվտանգ և մարդակենտրոն, ինչպես նաև ժամանակին, անաչառ, ամբողջական և ծախսարդյունավետ:
4. Միջազգային պրակտիկայում կիրառվող որակի բարելավման ժամանակակից մոտեցումը հենվում է «STEEEPS/I» մոդելի վրա, այն է.
1) «S – Safe» - բժշկական օգնության և սպասարկման անվտանգություն,
2) «T- Timely» - բժշկական օգնության և սպասարկման ժամանակին տրամադրում,
3) «E- Effective» – արդյունավետ` հիմնված ժամանակակից ապացուցողական գիտական հենքի վրա,
4) «E- Efficien» – օգտավետ, ծախսարդյունավետ,
5) «E- Equitable» – անկողմնակալ, անաչառ,
6) «P- Patient oriented» – պացիենտի կարիքներին միտված,
7) «S - Sustainabie /I – Integrated» - շարունակական / ամբողջական:
- Որակի կառավարման համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման գործողությունները ներառում են պլանավորումը, պարբերական մշտադիտարկումը, հետագա փոփոխությունները և/կամ շտկող գործողությունները` ապահովելով սահմանված որակի ցուցանիշներին և ստանդարտներին համապատասխանությունը:
- Թվարկված գործողությունները պետք է լինեն շարունակական և պետք է ընդգրկեն առողջապահական համակարգի բոլոր 3 օղակները, այն է.
1) առողջապահության ոլորտի աշխատողներ,
2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ,
3) առողջապահական համակարգի կազմակերպում, համակարգում և վերահսկողություն իրականացնողներ:
- ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ
7. Ներկայացված Տեսլականը խնդիր է դնում Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավումը դարձնել մշակույթ: Բժշկական օգնության և սպասարկման որակը պետք է դառնա առողջապահական համակարգի հիմնասյուներից մեկը:
8. Որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները հիմնականում ազդելու են որակի հետևյալ տիրույթների վրա` առաջնորդություն, տեղեկատվություն, կանոնակարգում, չափորոշիչներ և կազմակերպչական կարողություններ:
9. Բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով նախատեսվում է բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման, վերահսկման, բարելավման ռազմավարության մշակում և հաստատում, որի հիմնական ուղղությունները կլինեն.
1) կանխարգելիչ բժշկության հզորացման նպատակով շեշտադրել և ընդլայնել հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված աշխատանքները,
2) մշակել ինտեգրված մոտեցում բժշկական ծառայությունների որակի պլանավորման, բարելավման, գնահատման և ապահովման նպատակով,
3) որակի բարելավմանն ուղղված միջոցառումները փոխկապակցել առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրման հետ,
4) զարգացնել առողջապահական տեղեկատվական համակարգերը` որակի բարելավման հարցում առանցքային դերակատարում ապահովելու նպատակով:
-
Քննարկվել է
10.01.2020 - 27.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8536
Տպել