ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
4 - Դեմ
Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում:
Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է:
Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը»:
-
Քննարկվել է
10.01.2020 - 27.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8535
Տպել