Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2020 թվականի N ….L

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ»

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության                146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը              ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել՝ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը»` համաձայն N 1 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն.ՓԱՇԻՆՅԱՆ


 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

___-ի N   -Լ որոշման

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ                                                 2
  2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 3

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ                                                                         4

  1. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ 7
  2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ 9
  3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 23

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ                                                               24

VIII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ                                                              29

  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

  1. Սույն հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) ներկայացվում է սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ուղղություններն ու քաղաքականությունը:
  2. Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`
    • սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին
    • խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին
    • խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:
  3. Սոցիալական ձեռնարկատիրությունը (այսուհետ՝ ՍՁ), լինելով ձեռնարկատիրության տեսակ, որի հիմքում ընկած է սոցիալական նպատակ` այսօր հանդիսանում է սոցիալական տնտեսության անբաժանելի մասը։ Հայաստանում ՍՁ-ի վերաբերյալ պատկերացնումները խիստ խեղաթյուրված են․ ՍՁ գործունեությունը որակավում է կամ որպես զուտ բարեգործություն, կամ որպես զուտ տնտեսապես խոցելի խավերի աշխատանքային ինտեգրում։ Ըստ այդմ, հիմնականում ՍՁ գործունեությունը իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից։ Չնայած, համաձայն 2016 թ․ ընդունված օրենսդրական փոփոխությունների, ՀԿ-ները կարող են ուղղակիորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց և այնպես պետք է վարեն ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում, ինչը ի տարբերություն հասարակական գործունեության, գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։
  4. Հայաստանում ՍՁ սահմանման, չափորոշիչների և պետական աջակցության բացակայության պայմաններում, քննարկումներ անցկացնելով ՍՁ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուսումնասիրելով համապատասխան միջազգային փորձը, նախանշվել է լուծումների փաթեթ, որը ներառում է ՍՁ չափորոշիչների սահմանում, պետական աջակցության մեխանիզմների կիրառում, ինչպես նաև ծրագրային միջոցառումներ՝ ՍՁ ոլորտի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացում ապահովելու նպատակով։

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. ՍՁ նկատմամբ հետաքրքրության աննախադեպ աճը սկսել է աշխարհում դեռևս 1990-ական թվականներից՝ ելնելով քաղաքական, տնտեսական և բնապահպանական սցենարների զգալի փոփոխություններից, որոնց շրջանակներում ձեռնարկատիրությունը սկսեց դիտարկվել, որպես սոցիալական առաջընթացի խթանման գործիք։ Ձեռնարկատիրական հիմքերի և սոցիալական բաղադրիչի միաձուլումը տարիների ընթացքում հանգեցրեց սոցիալական ՍՁ-երի զարգացմանը՝ իբրև կազմակերպություններ, որտեղ տնտեսական գործունեությունը հետապնդում է սոցիալական նպատակ և միտված է սոցիալական փոփոխություն իրականացնելու։ Այսպես, ՍՁ-ն, մի կողմից հետևելով ավանդական ձեռնարկատիրության սկզբունքներին, իրականացնում է ապրանքների և ծառայությունների վաճառք, մյուս կողմից չի դիտարկում վերջինս, որպես ինքնանպատակ, այլ՝ թիրախային սոցիալական նպատակներին հասնելու միջոց և սոցիալական փոփոխությանը նպաստելու հնարավորություն։ Միևնույն պահին ՍՁ տնտեսական գործունեությունը տարբերակվում է դասական սոցիալական շարժումներից, բարեգործական նախաձեռնություններից, ինչպես նաև ընկերությունների սոցիալական հավակնությունը փոխակերպող միջոցառումներից, այդ թվում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից (ԿՍՊ) կամ դրա շրջանակներում արվող բարեգործությունից։ Եվ չնայած բացակայում է ՍՁ միասնական սահմանում, որպես կանոն, այն ընկալվում է, իբրև կազմակերպություն, որը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ ի շահ մարդու և համայնքային կարիքների լուծման, այլ ոչ թե իր շահույթի մեծացման նպատակով։ Ի հավելումն, ՍՁ-ն հաճախ գործում է եկամտի չբաշխման սկբունքի շրջանակներում, երբ ստացված եկամուտը չի բաշխվում բաժնետերերի միջև, այլ ուղղվում է շրջակա միջավայրի բարելավված բարեկեցությանը։
  2. Այդ իսկ պատճառով վերջին տասնամյակների ընթացքում ՍՁ զարգացման խթանային մեխանիզմների մշակումը ընգրկվել է տարբեր երկրների կառավարությունների օրակարգում։ Հայաստանում, սոցիալական ձեռներեցության սահմանման, չափորոշիչների և օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում, բարդ է մշակել արդյունավետ նպատակային քաղաքականություն, որն ուղղված կլինի երկրում ՍՁ զարգացմանը։ Այսպիսով, սույն հայեցակարգի նպատակն է նախանշել Հայաստանում ՍՁ զարգացման հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը կամրապնդի ՍՁ-ների գործունեության ինստիտուցիոնալ հենքը և կապահովի արդյունավետության բարձրացումը։ Վերջինիս հասնելու համար, սույն փաստաթուղթը ներկայացնում է ՍՁ ոլորտի զարգացման նախապատմությունը Հայաստանում, առկա խնդիրները, որոնք ի հայտ են բերվել ՍՁ ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումների ու հարցումների միջոցով, ինչպես նաև առաջարկվող լուծումները՝ առաջատար միջազգային փորձի և ՍՁ ներկայացուցիչների կողմից ստացված առաջարկների հիման վրա։

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. «ՍՁ» եզրույթը թափանցել է հայկական գործարար դաշտ վերջին տարիների ընթացքում և, հստակ չափորոշիչների և սահմանման բացակայության պայամաններում, վերջինիս ընկալումը հասարակությունում միանշանակ չէ։ Այսպես, չկա հստակ մոտեցում, թե որն է ՍՁ հիմնական գործառույթը՝ գործունեության հիմքում սոցիալական նպատակ դնե՞լը, աշխատանքային խոցելի խմբերին աշխատանքով ապահովե՞լը, շահույթի բաշխու՞մը համայնքի զարգացման նպատակով, թե՞ նորարար գործունեությամբ զբաղվելը։ Կենցաղային մակարդակում, ՍՁ-ն ընկալվում է, որպես կազմակերպություն, որն ապահովում է աշխատանքով հաշմանդամություն ունեցող մարդկանց և/կամ շահույթի մի մասը բարեգործական նպատակներով փոխանցում է մի շարք նախաձեռնություններին՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում։ Հայաստանում ՍՁ կարգավիճակին առնչվող վերոհիշյալ հարցերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումը հասկանալու նպատակով Գործարարության աջակցման գրասենյակը անցկացրել է հարցում դրանցից 37-ի հետ։ Հարցվածների 81%-ը համաձայնել է, որ սոցիալապես կամ տնտեսապես խոցելի խմբերի համար աշխատանքային ինտեգրումը նկարագրում է ՍՁ-ն, իսկ 67%-ը համաձայնել է, որ ՍՁ-ի գործունեությունը պետք է ուղղված լինի համայնքի զարգացմանը։ Միևնույն պահին, սահմանման վերաբերյալ հարցին պատասխանելիս, մասնակիցների 83%-ը համաձայնել է, որ ՍՁ-ն պետք է հետապնդի սոցիալական նպատակ, իսկ 69%-ը, որ պետք է իրականացնի նորարական ձեռնարկատիրական գործունեություն։ Որպես իրենց եկամուտի հիմնական աղբյուր ռեսպոնդենտների 42%-ը նշել է ուղղակի դրամաշնորները, 22%-ը՝ նվիրատվությունները և անդամավճարները, 36%-ը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը։ Իսկ շահույթի բաշխման հարցին պատասխանելիս, ռեսպոնդենտների 36%-ը նշել է, որ շահույթի 60-100%-ը ուղղում են սոցիալական խնդիրների լուծմանը համար, մյուս 28%-ը՝ շահույթի 40-60%-ն են ուղղում համայնքային զարգացմանը, իսկ 19%-ը՝ շահույթի ընդամենը 0-20%-ը։ Ելնելով ստացված արդյունքներից՝ կարելի է փաստել, որ ոլորտի ներկայացուցիչների ընկալումը ՍՁ վերաբերյալ համահունչ է միջազգային միտումներին։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ հարցվածների մեծամասնությունը (78%) իրենց գործունեության սոցիալական բաղադրիչը նկարագրում են հիմնականում, որպես տնտեսապես խոցելի խմբերի համար աշխատանքային ինտեգրում, թույլ է տալիս եզրահանգել, որ ՍՁ տեսլականի շրջանակները լիարժեքորեն չեն իրագործվում Հայաստանում։
  2. Հայաստանում գոյություն չունի ՍՁ՝ որպես կազմակերպաիրավական ձև, ուստի սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձինք կարող են հանդես գալ, որպես կոոպերատիվ, քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), և այլն։ Գործնականում, ՍՁ-ով զբաղվում են հիմնականում ՔՀԿ-ները։ ՀՀ Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված է 5876 ՔՀԿ, որոնցից 218-ը զբաղվում են ձեռնարկատիրությամբ։ Վերջինս ներառում է նաև միջհամայնքային միավորումների առևտրային միավորները կամ առևտրային պալատները։
  3. ՀԿ ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական կարգավորումենրի զարգացումը անցել է երկու փուլով։ Այսպես, մինչ 2017 թվականը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետով ՀԿ-ներին արգելվում էր անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եթե վերջինս չի ծառայում կազմակերպության կանոնադրության մեջ արտահայտված նպատակներին։ Եվ նույնիսկ համապատասխանության դեպքում, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ՀԿ-ն պետք է գրանցեր առանձին առևտրային ընկերություն կամ դառնար դրա մասնակից։ 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց ՀԿ ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող նոր օրեսնդրական նախագիծ, որն ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերին։ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխված տարբերակի 8-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանվեց․ «Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից»։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սակայն, սահմանվեց, որ կազմակերպությունը պետք է վարի ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում, իսկ ստացված շահույթը օգտագործի միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Փաստացի մի կողմից, այս փոփոխությունը կարող է դիտարկվել, որպես կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու միջոց, մյուս կողմից՝ այն ենթադրում է ՀԿ-ների խստացված վերահսկողություն պետական մարմինների կողմից։

 

IV. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

  1. Հիմք ընդունելով վերոնշյալ նախապատմությունը ոլորտի զարգացման վերաբերյալ և ունենալով մի շարք հանդիպումներ ՍՁ-երի ներկայացուցիչների հետ՝ բացահայտվել են ՍՁ զարգացումը խաթարող հետևյալ խնդիրները․

1) բացակայում է ՍՁ ոլորտում իրականացվող հստակ քաղաքականություն.

ա. բացակայում է  ՍՁ միասնական սահմանում,

բ. սահմանված չեն չափանիշներ, համաձայն որոնց կազմակերպությունը կարող է դասակարգվել, որպես ՍՁ,

գ. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կիրառումը շատ հաճախ դիտարկվում է, որպես սոցիալական ձեռնարկատիրություն:

2) Ոլորտում առկա է իրազեկվածության ցածր մակարդակ, քանի որ թե՛ պետական մարմինների, թե՛ հանրության կողմից կա ընկալման և ճանաչելիության խնդիր: ՍՁ սուբյեկտները հաճախ դիտարկվում են միայն որպես հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորություն տվող կազմակերպություններ:

3) ոչ բավարար պետական աջակցություն.

ա. բացակայում են ՍՁ-երի աջակցմանն, ինտեգրմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր, նախաձեռնություններ,

բ. պետական գնումների շրջանակներում, պետական տարբեր ռազմավարություններում և տնտեսական ծրագրերում ընդհանրապես չկա անդրադարձ ՍՁ-երին,

գ. պետության կողմից սոցիալական ծրագրեր կարող են ավելի արդյունավետ իրականացվել, եթե վերջիններիս հիմքում դրվի ՍՁ համակարգը:

4) Կրթական հաստատություններում և ծրագրերում շատ թույլ է անդրադարձը ՍՁ-ին` որպես ընդհանուր տնտեսական համակարգի մի մաս:

5) Հարկային համակարգում հաշվի առնված չեն ՍՁ համակարգի առանձնահատկությունները, նրբությունները, ինչը կնպաստեր ավելի ՍՁ-երի գրանցմանը:

6) Կազմակերպաիրավական ձևերի առումով կա հստակեցման անհրաժեշտություն, քանի որ ՍՁ ոլորտում ներկայում շատ ակտիվ են հենց ՀԿ-ները և կա ընկալում, որ դա հիմնականում հասարակական գործունեություն է:

7) ՍՁ-ն պետք է տարբերվի իր սոցիալական ազդեցությամբ և վերջիններս պետք է պաշտպանված զգան իրենց այն կազմակերպություններից, որոնք կարող է անազնիվ նպատակներով օգտագործեն ՍՁ անունը: Բացակայում է մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները, որով կապացուցվի, որ ՍՁ-ն համապատասխանում է չափանիշներին:

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

  1. Բոլոր նշված խնդիրները կարող են վերացվել որոշակի գործիքների կիրառման շնորհիվ, որոնք վաղուց արդեն ներդրվել են տարբեր զարգացած և զարգացող երկրներում։ Սակայն այդ գործիքներն անհրաժեշտ է կիրառել զգուշորեն՝ հաշվի առնելով երկրում և կոնկրետ ժամանակաշրջանում գոյություն ունեցող իրողությունները։ Այսպես, դիտարկենք այն մոտեցումները, որոնք օգտագործվում են օտարերկրյա պետությունների կողմից` ՍՁ զարգացման գործընթացում առկա խնդիրների հաղթահարման համար։ Որպես սկզբնակետ այս հարցում՝ ուսումնասիրենք ոլորտի առաջատար երկրների փորձը ՍՁ կազմակերպաիրավական տիրույթում, ինչպես նաև համապատասխան վիճակագրությունը։ ԵՄ երկներում սոցիալական օրակարգ ունեցող իրավաբանական անձինք հիմնականում ձևակերպված են լինում որպես սոցիալական կոոպերացիա, կամ ասոցիացիա/հիմնադրամ։ Սոցիալական կոոպերացիաները կազմակերպություններ են, որոնք կառավարվում են անդամների կողմից, գործում են ժողովրդավարության և համերաշխության սկզբունքների ներքո և ուղղում են իրենց գործունեությունը սոցիալական արժեք ստեղծելուն։ Դրանց հիմնական նպատակն է համայնքի կամ որոշ խոցելի խմբերի կարիքների հոգալը։ Սոցիալական կոոպերացիաները առաջին անգամ հայտնվեցին 1991 թվականին, երբ Իտալիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որով դրանք ստեղծվեցին որպես անդամների կողմից կառավարվող կազմակերպություններ՝ համայնքների համար սոցիալական արժեք ստեղծելու նպատակով։ Այս օրենքի համաձայն՝ սոցիալական կոոպերացիաները կարող են իրականացնել խնամքի կամ ուսոցողական գործունեություն։ Խնամքի գործունեությունը վերաբերում էր սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններին։ Ուսուցողական գործունեությունը ներառում էր բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն ապահովել տնտեսապես խոցելի խավին աշխատանքով։ Ասոցիացիան կամ հիմնադրամը կազմակերպություն է, որն ունի երկարատև նպատակ (մշակութային, տնտեսական կամ սոցիալակ
  • Քննարկվել է

    10.01.2020 - 25.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8907

Տպել