Լրամշակման փուլում է
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը և ընթացիկ իրավիճակը.
Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով:
Նման իրավական կանոնակարգումը նպատակ է հետապնդում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հարկային և մաքսային ծառայություններում բարձրացնել տնտեսական հանցագործությունների բացահայտումը, ինչպես նաև նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես՝ հաշվի առնելով ՊԵԿ-ում բացահայտված իրավախախտումների սխեմաները և հիմք ընդունելով այն, որ ներկայումս ՊԵԿ-ի խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը՝ նախանշվել է, որ նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել հարկային և մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց շարունակական և տևող իրավախախտումների վերածումը: Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը, որպես օպերատիվ ստորաբաժանում, կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Միաժամանակ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում «ներքին դիտում» և «անձի նույնացում» տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու իրավունք է վերապահվում հարկային մարմիններին, որը նույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով արդեն իսկ իրականացվում է /վերապահված է/ մաքսային մարմինների կողմից: Ուստի, միևնույն համակարգում գործող երկու ծառայությունների /հարկային և մաքսային/ միջև համապատասխանություն ապահովելու նպատակով՝ սահմանվել է նշված կանոնակարգումը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են նախագծերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծով ակնկալվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմինները հնարավորություն կունենան իրականացնելու օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով: Իսկ մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով:
Միաժամանակ, «ներքին դիտում» և «անձի նույնացում» տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու իրավունք կվերապահվի նաև հարկային մարմիններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նշված տեսակի միջոցառումներն իրականացվում են մաքսային մարմինների կողմից: Ուստի, լրացման նպատակն է միևնույն համակարգում գործող երկու ծառայությունների /հարկային և մաքսային/ միջև համապատասխանություն ապահովումը:
-
Քննարկվել է
16.12.2019 - 31.12.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7704
Տպել