Լրամշակման փուլում է
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով.»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «7-րդ» բառերից հետո լրացնել «8-րդ, 9-րդ,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությունում «բացահայտման» բառը փոխարինել «, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 4-րդ հոդվածում «ապահովումը» բառից հետո լրացնել «, մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը։» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
16.12.2019 - 31.12.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7702
Տպել