Հիշել նախագիծը

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր

Արդարադատության

Նախարարություն                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ  գլխում վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.

«Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականությունը»:

 

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում՝ 

  • 1-ին մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների,» բառերը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, բառերից հետո լրացնել Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) բառերը.
  • 2-րդ մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները» բառերը, իսկ «եկամուտների և շահերի» բառերը փոխարինել «եկամուտների, շահերի և ծախսերի » բառերով.
  • 3-րդ մասում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք բառերից հետո լրացնել , Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) բառերը, իսկ «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով.
  • 5-րդ մասում «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով.

5) լրացնել նոր՝ 6.1. մաս.

«6.1. Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր են ներկայացնում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 5 օրյա  ժամկետում:».

6) 7-րդ մասում «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով:

  • լրացնել նոր՝ 12.1. մաս.

«12.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ իրենց անունից, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին  հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:».

  • 13-րդ մասում «հայտարարագրի» բառից հետո լրացնել «և լիազորագրի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի վերնագրից հանել «և հայտարարագրում փոփոխություն կատարելը» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«2. Հայտարարագիրը ոչ էլեկտրոնային եղանակով (թղթային) կարող է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած բացառիկ դեպքերում, այդ թվում՝ իրավիճակային հայտարարագրի ներկայացման անհրաժեշտության դեպքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«1. Հայտարարագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ այլ երկրում առկա և հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը).

4) հանձնված, վերադարձված փոխառությունը.

5) բանկային ավանդը, բանկային դեպոզիտներում առկա գույքը.

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` հինգ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).

7) դրամական միջոցները.

8) բանկային հաշիվները, դրանցում առկա միջոցները:».

2) լրացնել նոր՝ 1.1. մաս.

«1.1. Հայտարարագիրը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ այլ երկրում առկա և հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող՝

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները:».

3) լրացնել նոր՝ 1.2. մաս.

«1.2. Հայտարարտուին վարձակալության, անհատույց օգտագործման, ցանկացած այլ գույքային իրավունքով պատկանող, կամ իր խնամակալության կամ հոգաբարձության պարտականությունները կատարելու հետ կապված գույքը համարվում է փաստացի տիրապետվող:

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.

«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի արժեքը, նշում թե ումից է այն ձեռք բերվել, նրանց միջև առկա կապի բնույթը.

2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը գործարքի արժեքը, նշում թե ումից է այն ձեռք բերվել, նրանց միջև առկա կապի բնույթը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), ձեռք բերելու տարին, գործարքի արժեքը, նշում թե ումից է այն ձեռք բերվել, նրանց միջև առկա կապի բնույթը.

4) հանձնված, վերադարձված փոխառության  դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, փոխառության գումարը (չափը), փոխառության արժույթը  նրանց միջև առկա կապի բնույթը.

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը գործարքի արժեքը, նշում թե ումից է այն ձեռք բերվել, նրանց միջև առկա կապի բնույթը.

6) բանկային հաշվի դեպքում՝ այն հաստատության անվանումը, որտեղ բացվել է հաշիվը, դրա գտնվելու վայրը, հաշվում առկա դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հաշվով կատարված գործողությունների վերաբերյալ քաղվածք. 

7) բանկային ավանդի և դեպոզիտի դեպքում՝ այդ հաստատության անվանումը, բանկային ավանդի չափը և դեպոզիտում առկա գույքի վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար):

8) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, արժույթը։»:

 

Հոդված 6. Օրենքում լրացնել նոր՝ 40.1 հոդված.

«Հոդված 40.1            Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը

  1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը և դրանց կատարման եղանակները։
  2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը.

1) Հանգստի կամ զվարճանքի համար կատարված՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսերը.

2) շարժական և անշարժ գույքի վարձակալության հետ կապված ծախսերը.

3) 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկը4) անշարժ և շարժական գույքի համար վճարվող գույքահարկը.

5) պարտադիր և կամավոր կարգով վճարվող ապահովագրավճարները.

5) ուսման կամ այլ դասընթացների համար կատարվող վճարումները.

6) անշարժ և շարժական գույքի պահպանման, վերանորոգման առնչությամբ կատարված՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսերը.

7) ցանկացած գույքի, աշխատանքի կամ ծառայության հետ կապված ծախսերը, որոնք գերազանցում են մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

  1. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են.

1) ծախսի տեսակը.

2) կատարված ծախսի բովանդակությունը՝ ստացված գույքի սեփականատիրոջ, ծառայություն մատուցողի, կամ աշխատանքներ կատարողի ինքնության բացահայտում՝ նրա անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն,  նշում ծախսեր կատարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին.

3) ծախսի չափը (գումարը).

4) ծախսի արժույթը:»:

  1. Պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրը կատարած ծախսերը:»:

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածում՝

  • 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.

«ստացված փոխառությունները, նպատակային փոխառության դեպքում նաև դրանց նպատակային նշանակությունը.».

  • 4-րդ մասում լրացնել նոր՝ 3.1. կետ.

«3.1 ) ստացված վարկերը, դրանց նպատակային նշանակությունը.».

  • 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.

«2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն (արյունակցական, ընկերական և այլն).»:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9151

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

12. Թեև նախագծով առաջարկվում է փաստացի տիրապետվող գույքը ևս հայտարարագրելու պարտավորություն, սակայն գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները թերի են և վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես, ի տարբերություն սեփականության իրավունքով պաշտոնատար անձին պատկանող գույքի բնութագրիչ հատկանիշներին, փաստացի տիրապետման գույքի պարագայում դրանց վերաբերյալ օրենսդրական պահանջ սահմանված չէ։ Նման կարգավորումներ չեն տրվում նաև «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու (…) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով: Սակայն, այս պարագայում ևս անհրաժեշտ է հայտարարագրել փաստացի տիրապետման գույքի գտնելու վայրը, մակերեսը, ձեռք բերման ամսաթիվը, գործարքի մյուս կողմին, որը հնարավորություն կտա բացահայտել այն իրավիճակները, երբ գույքի նոմինալ սեփականատերն իրականում պաշտոնատար անձն է։ Ուստի, առկա է համապատասխան փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

11. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հայտարարագրերի վերլուծության մի շարք լիազորություններ, սակայն գտնում ենք, որ նշյալը բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից։ Գործող օրենսդրությամբ ձեռնարկատիրական գործունեության որոշ ոլորտներ չեն կարգավորվում, ինչպես օր.` հողագործությունը։ Հետևաբար, պաշտոնատար անձը կարող է հայտարարագրում նշել, որ իր եկամտի աղբյուրը հողագործությունից, և դժվար կլինի ստուգել դա։ Մեկ այլ օրինակ է, երբ պաշտոնատար անձը չի հայտարարագրում իր կողմից փաստացի տիրապետվող գույքը, կամ հայտարարագրված անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ հեռու է իրականությունից։ Միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Ֆիլիպիններ, Կոսովո, նշյալ խնդիրների լուծման նպատակով մշակվել են կյանքի որակի ստուգման մեխանիզմներ (life style checks), որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը հայտարարագրված և իրական գույքի և եկամուտների տարբերությունները վերհանելու գործընթացում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»

13.03.2020

10. Առաջարկվում է փոփոխություններ կատարել հայտարարագրման ոլորտի պատասխանատվություն սահմանող կարգավորումներում՝ ա) Նախագծի հարակից իրավական ակտերի գործող կարգավորումները («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք, հոդված 169, մաս 5 և ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314.3) հնարավորություն են տալիս հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որակելով նշյալ արարքները որպես Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, որի համար սահմանված է առավել մեղմ՝ վարչական պատասխանատվություն։ Ավելին, բացակայում են որևէ ուղեցույցներ, որոնք կկարգավորեն, թե որ դեպքում է արարքն ընկնում վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների ներքո, իսկ որ դեպքում՝ քրեական։ Հարկ է նաև ընդգծել, որ քրեաիրավական կարգավորումներում նախատեսված է հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն, իսկ վարչաիրավական կարգավորումներում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ, և փաստաթղթում շրջանառվում է գոյություն չունեցող մարմնի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անվանումը։ Ուստի, առաջարկվում է վերանայել վերոնշյալ կարգավորումները՝ սահմանափակելով հայեցողության հնարավորությունը, բացի այդ մշակել նշյալ ուղեցույցները։ բ) Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրման խախտումներ կատարվելու դեպքում պատասխանատվության է ենթարկվում պաշտոնատար անձը, ոչ թե՝ խախտում կատարած ընտանիքի անդամը։ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխությունները, և նման խախտումների դեպքում որպես սուբյեկտ դիտել խախտում կատարած ընտանիքի անդամին։

Տեսնել ավելին