Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայնախագիծ ԲԲԸ 08.11.2019 10:22:16 | Փորձաքննության ազատականացումը, որը կատարվեց 2000-ական թվականների առաջին տարիներին, անթույլատրելի էր: Դրա արդյունքում այս պահին գործում են մի քանի տասնյակ “փորձագիտական” կազմակերպություններ, որոնց համար այն այլ բան չէ, քան “ձեռքի հետ” բիզնես, մինչդեռ հանրապետությունում այդ քանակի փորձագետ չունենք: Փորձագետն ինքը պետք է լինի ամենաբարձր կարգ ունեցող արտոնագրված նախագծող: Այսօր ցանկացած որակի նախագծի դրական եզրակացությունը մեծ մասամբ ձևական փաստաթուղթ է, և բնականաբար զեղծ չէ կոռուպցիոն ռիսկերից, գիտակցաբար թե անգիտակցաբար վնասելով կառույցի օգտատերերի անվտանգության ապահովման բոլոր երաշխիքները: Փորձաքննության առաջարկվող նոր համակարգում իր տեղն, անշուշտ, պետք է ունենա պետական փորձաքննությունը, որի գլխավոր նպատակն է ապահովել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային որակն ու հուսալիության երաշխիքը: ՀՀ “Քաղաքաշինության մասին” օրենքում նոր՝ VII1 գլխի ներառումը, համարում եմ հասունացած, սակայն այն պահանջում է խմբագրում, կատարելով կարևորագույն փոփոխություն ռիսկայնության աստիճանների գործող ցանկում, որի մեջ կան հակասություններ՝ բարդության, պատասխանատվության և ռիսկայնության խառնաշփոթ, ինչպես նաև համալիր փորձաքննության անհիմն արծարծում: Նշված գործընթացում պետք է ներգրավել բնագավառի փորձառու մասնագետներին՝ կազմակերպելու լայն քննարկում տերմինների ու սահմանումների վերաբերյալ, ինչը կառաջնորդի և կուղղորդի պետական փորձաքննության ստեղծման և նրա գործառույթների ձևավորումը: | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 14.11.2019 10:51:15 | Նախագծում խախտվել է օրենսդրական ակտին վերաբերող օրենսդրական տեխնիկայի պահանջների տրամաբանությունը, քանի որ, չներկայացնելով գործող իրավակարգավորումների և սույն օրենքի որևիցե կետի հակասություն, Նախագծում ներկայացվում են դրանում նշված բազմաթիվ կարգերից մեկի` փորձաքննության կարգի վերաբերյալ մասնակի պահանջներ, այն էլ առանց հիմնավորումների, որը, անհրաժեշտության դեպքում, պետք է իրականացվի արդեն գործող համապատասխան ենթաօրենսդրական ակտի փոփոխությունների միջոցով՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումները: | Չի ընդունվել: | Ներկայացված օրենսդրական Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկային կանոները: Անհրաժեշտ է հստակ նշել, թե որ կարգավորումներն են հակասում օրենսդրության տեխնիկայի կանոններին: Պետական կառավարման մարմինը գտնում է, որ գործող կարգավորումները չեն կարող ապահովել քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ փորձաքննություն: Օրեսդրական Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են վերը նշվածի պարզաբանումները: |
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 14.11.2019 10:51:15 | Առաջարկում ենք Նախագիծը մշակողներին անկեղծ լինել և ներկայացնել իրական ցանկությունները. ներկայացվածի պարզ վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նպատակ է դրված լուծելու երկու խնդիր. քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կենտրոնացնել իրենց ձեռքում՝ խաղից դուրս թողնելով անգամ նախարարություններին և այլ գերատեսչություներին, իսկ ոչ պետական փորձաքննության լիցենզիաների մասով խոչընդոտներ ստեղծեն փորձաքննություն իրականացնողների համար և արհեստականորեն ստեղծված գործընթացների լայն ճակատ բացեն իրենց համար: | Չի ընդունվել: | Ներկայացված օրենսդրական Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող սուբյեկտներին, միաժամանակ սահմանելով, որ անհատ ձեռնարկատերերը փորձաքննություն պետք է իրականացնեն հավաստագրված փորձագետների միջոցով: Միևնույն ժամանակ օրենսդրական Նախագծի 17.3 հոդվածի. 4-րդ կետով հստակ սահմանվում է, որ պարտադիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի ցանկը , դրանց փորձաքննության ընթացակարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ: Հետևաբար այն պնդումը, որ գործադիր մարմնի կողմից փորձ է արվում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կենտրոնացնել մեկ տեղում հիմնավոր չէ: |
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 14.11.2019 10:51:15 | Առավել անհասկանալի է այն փաստը, երբ որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ՝ կարևորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը, սակայն ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգում դեռևս որևիցե բարեփոխում չի իրականացվել: Նման պարագայում մեծ հարց է առաջանում. նոր ստեղծվելիք պետական մարմնում ո՞ր մասնագետներն են ներգրավվելու որոնք պետք է քաղաքաշինական փաստաթղթերի նախահաշվային բաժնի փորձաքննություն իրականացնեն: | Չի ընդունվել | Առաջարկն անհասկանալի է: |
5 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 14.11.2019 10:51:15 | Նախագծի ընդհանուր ենթատեքստից դուրս ներկայացվել է 1-ին հոդվածը, որով, առանց որևէ հիմնավորման, շինարարություն իրականացնողներին զրկում են, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս, շինարարական աշխատանքները դադարեցնելու իրավունքից: | Չի ընդունվել: | Ներկայացված օրենսդրական Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է խմբագրել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի բ) ենթակետը՝ սահմանելով, որ քաղաքաշինական փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս և դրանց վերաբերող անհամաձայնության դեպքում պահանջում կամ նախաձեռնում է կրկնակի փորձաքննության նշանակում: Շինարարաություն իրականացնող քաղաքաշինական սուբյեկտը կառուցապատողի հետ անհամաձայնության դեպքում, հնարավորություն ունի ինքնուրույն նախաձեռնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության:Նախկին խմբագրությունը չի ապահովում կարգավորման սկզբունքը: |
6 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 14.11.2019 10:51:15 | Վերոնշվածը հիմնավորելու և նախագծում առկա խնդիրները վերհանելու համար ստորև ներկայացնենք այս ձևաչափի հնարավորություններին համապատասխան ծավալով տեղեկատվություն: Նախագծում առկա դրույթների վերաբերյալ <<Հիմնավորում>> բաժնում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշման հատվածների հետ միասին ներկայացված են ընդամենը հետևյալ խնդիրները և առաջարկությունները. Ներկայացված խնդիրներ. 1. Գործող կարգով չի հստակեցվում, թե ինչ է իրենից ենթադրում նախագծող կազմակերպության կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը(տես 1-ին կետի 7-րդ պարբերությունը), 2. Խնդրահարույց է նաև ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշմամբ սահմանված օբյեկտների դասակարգման սկզբունքը(տես 1-ին կետի 8-րդ պարբերությունը), 3. Ի՞նչ է իրենից ներկայացնում շինարարական օբյեկտը, և ինչո՞վ է այն տարբերվում քաղաքաշինական օբյեկտից (տես 1-ին կետի 9-րդ պարբերությունը), 4. Խնդրահարույց է այն փաստը, որ որևէ կերպ չի կարգավորվում, թե ինչ որակա-վորում պետք է ունենան փորձաքննությունն իրականացնող մասնագետները (տես 1-ին կետի 10-րդ պարբերությունը), 5. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքը ՀՀ վարչապետին չի տալիս այնպիսի լիազորություն, որի համաձայն վարչապետը կարող է անհատական հրամանով ստեղծել և հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության նպատակով փորձագիտական հանձնաժողով( տես 1-ին կետի 11-րդ պարբերությունը), 6. Համալիր փորձաքննություն իրականացնելու պարագայում հնարավոր չէ ակնկալել քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ փորձաքննություն, քանի որ շահագրգիռ կազմակերպությունները իրենց ներկայացուցիչներին ներառում են հայեցողական՝ առանց հաշվի առնելու ներկայացուցչի մասնագիտական որակավորման մակարդակը։( տես 1-ին կետի 12-րդ պարբերությունը) 7. Փաստելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված ընթացիկ իրավիճակը և օրենսդրական ընթացակարգերի անկատարությունը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում՝ սահմանելով և կարգավորելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները(տես 2-րդ կետի 3-րդ պարբերությունը), 8. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձանց նկատմամբ որևէ նվազագույն պահանջ՝ փորձառության և կրթության վերաբերյալ, ներկայումս նախատեսված չէ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը): ՀԿ-ի դիրքորոշումը. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ներկայացված խնդիրներին՝ Նախագծում առկա որևիցե կարգավորումով անմիջական լուծում չի տրվում, այլ նախատեսվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք ներկայումս գործում են, և եթե դրանցում խնդիրներ կան, ապա դրանք պետք է լրամշակել: Ակնհայտ է, որ ներկայացված խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք լրամշակումները՝ համապատասխան իրավական ակտերում, չեն կարող հակասել մայր օրենքի պահանջներին: 4-րդ և 8-րդ կետերինն համապատասխան ներկայացված խնդիրները իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ կառավարության 27.12.2018թ N1533-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի բ) և գ) պարբերությունների և 2-րդ ենթակետի գ) և դ) պարբերությունների և 16-րդ կետի պահանջները կարգավորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա հայցող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների մասնագետներին վերաբերող պահանջները: 5-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը շրջանցվել է, ինչը կարելի է լուծել ՀՀ վարչապետին կամ փոխվարչապետին համապատասխան լիազորություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելով: 6-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը նախագծում ձևակերպվել է ոչ կոռեկտ և իրականությանը անհամապատասխան, քանի որ ոլորտային կառույցները՝ նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողով պետք է գործուղեն տվյալ մարմնի միայն կոմպետենտ ներկայացուցչի, անկախ այն բանից այդ մասին իրավական որևիցե ակտում ամրագրված է, թե՝ ոչ: 7-րդ կետին համապատասխան ներկայացված խնդրի վերաբերյալ որևիցե պարզաբանում չի ներկայացվել, որից պարզ կդառնար, թե նշելով <<օրենսդրական ընթացակարգերի անկատարություն>>, որ ընթացակարգն են ի նկատի ունեցել, որը չի իրականացվում՝ անկատար լինելու պատճառով: Ներկայացված առաջարկությունները. 1. Սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետևայլ տեսակները՝ ա) պետական փորձաքննություն, բ) արտագերատեսչական փորձաքննություն, (տես 2-րդ կետի 4-րդ պարբերությունը) 2. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը իրականացնել ՀՀ կառավարության կողմից ստեղծված և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգվող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (տես 2-րդ կետի 5-րդ պարբերությունը), 5. ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության(տես 2-րդ կետի 6-րդ պարբերությունը), 6. Քաղաքաշինական փաստաթղթերի արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ հավաստագրված փորձագետների միջոցով, իսկ կրկնակի փորձաքննությունը ՝միայն պետական լիազորված մարմնի կողմից(տես 2-րդ կետի 7-րդ պարբերությունը), 7. Փորձագետների հավաստագրման կարգը և որակավորման նվազագույն պահանջները նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը), 1-ին կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է կիրառել նոր եզրույթներ, այն է՝ պետական փորձաքննություն և արտագերատես-չական փորձաքննություն: Այսինքն, արդեն գործող կարգավորումները փորձ է արվում ներկայացնելու այլ անվանումներով, որի անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ չի ներկայացվել: 2-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախագիծ մշակողները ցանկանում են ստեղծել պետական բյուջեից սնվող նոր մարմին: Այստեղ ունենք հետևյալ խնդիրները. ա) պետական միջոցների վատնում, քանի որ դեռևս 2014թ.-ից գործում է շուրջ 100% պետական մասնաբաժին ունեցող «Քաղաքաշինական Ծրագրերի Փորձագիտական Կենտրոն» ԲԲԸ >>-ն որի կանոնադրության 4-րդ կետում նշված է հետևյալը. <<Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են` 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ հաստատված ցանկի, քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության անցկացում:>> բ) իրականացվող ծառայության կենտրոնացում մեկ վայրում, որը կվնասի մրցակցությանը, գ) կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, քանի որ ստացվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման պատվիրատուն, ընդունողը և փորձաքննություն իրականացնողը նույն մարմինն է, դ) համապատասխան ոլորտների պետական կառավարման մարմինները զրկվում են իրենց հնարավորությունից՝ ներկայացուցիչ ունենալու իրենց ոլորտի մասով փորձաքննության աշխատանքներին 3-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության, այսինքն նշանակում է, որ ցանկացած ծավալի և ՀՀ ցանկացած տարածքում նախատեսվող աշխատանքների համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման փորձաքննությունը պետք է իրականացվի մեկ վայրում, որի աշխատանքները համակարգելու է կոմիտեն: Կարծում ենք այս պարագայում մեկնաբանելը անգամ ավելնորդ է, առավել ևս երբ նման առաջարկության հիմնավորում բացարձակապես չի ներկայացվել: 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ներկայացված առաջարկություններով նախատեսվում է արհեստականորեն նոր չափորոշիչներ մտցնելով կարգավորումներում փաստացի առոչինչ ճանաչել գործող լիցենզիաները և սկսել նոր լիցենզիաներ տրամադրել, կամ նմանատիպ գործունեություն իրականացնել, ինչը կարծում ենք, որ շահագրգռվածության առումով իր մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Վերջին առաջարկությունների համապատասխան կրկին առանց հիմնավորման ցանկանում են կրկնակի փորձաքննության իրավունք վերապահել միայն կոմիտեյի կողմից համակարգվող ձեռնարկությանը: | Կետ 1՝ ՀԿ-ի դիրքորոշումը ՝ չի ընդունվել: Կետ 2՝ չի ընդունվել: Կետ 3՝ չի ընդունվել: Կետ 4՝ ընդունվել է ի գիտություն: Կետ 5՝ ընդունվել է: Կետ 6՝ չի ընդունվել: Կետ 6, ա) ՝ չի ընդունվել: բ) չի ընդունվել: գ) չի ընդունվել: դ) չի ընդունվել: Կետ 7՝ չի ընդունվել: | Կետ 1՝ ներկայացված դիրքորոշումն անհասկանալի է, ուստի պարզաբանել հնարավոր չէ: Ինչ վերաբերվում է ենթաօրենսդրական ակտերին ապա դրանցում իրականացվող փոփոխություն-ները և լրացումները պետք է բխեն օրենքից: Կետ 2՝ ներկայացված Նախագծով նախաատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվել է միայն հավաստագրված փորձագետների միջոցոով:Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է փոփոխություններ կատարել լիցենզավորման կարգերում: Կետ 3՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդված 1-ին կետի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի հոդված 10.1-ի 3-րդ կետի 21-րդ ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառի կառավարման մարմինը կազմակերպում և իրականացնում է բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող (կատեգորիա ), ինչպես նաև Հայաստանի հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնունթյունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությանը: Հետևաբար փորձաքննության հետ կապված ընթացակարգերը սահմանալու լիազորությունները տրված է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին: Սակայն 2015 թվականի մարտի 19-ի ՀՀ կառավարության N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1 կետը սահմանում է , որ պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը: Ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, քանի որ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով ՀՀ վարչապետին նմանատիպ իրավասություն չի տրվել: Կետ 5՝ նախագծի հիմնավորման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում: Կետ 6՝ շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների և մասնագիտական քննարկումների արդյունքում Նախագծում կատարվել են փոփոխություններ: <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտերում կիրառված են նորմատիվ իրավական ակտերում սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: ՈՒստի Նախագծում ներկայացված տերմինները համարում ենք հանրածանոթ և չենք համարում անհրաժեշտ լրացուցիչ մեկնաբանման: Կետ 6, ա) ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն« ԲԲ ընկերությունում Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում 100 տոկոս մասնաբաժնով սեփականատեր: բ) Դիտողության մեջ պատճառաբանված չէ ինպես կարող է պետական փորձաքննություն իրականացնող մարմինը վնասել մրցակցությանը: գ) Ներկայացված oրենսդրական Նախագծի հիմնական նպատակներից է ապահովել փորձագետի անկախության և փորձաքննության գործունեության թափանցիկությունը: Նախագծով նախատեսվում է, որ փորձագետների ցանկը և փորձագիտական եզրակացությունները բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության, պարտադիր հրապարակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգվող էլեկտրոնային տեղեկատվական հարթակում: Գտնում ենք, որ գործընթացի թափանցիկությունը և հաշվետվողականությունը կբացառի շահերի բախումը և առավելագույնս կնվազեցվի կոռուպցիոն ռիսկերը: դ)ՀՀ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործընթացը նախատեսվում է ապահովել փորձաքննության ընթացակարգերով և միայն օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում: Կետ 7՝ Քանի որ Նախագծով նախատեսվում է, որ իրավաբանկան անձիք և անհատ ձեռնարկատերերը փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետների միջոցոցով, ապա լիցենզավորման գործընթացի ժամանակ առաջանում են նոր պահանջներ, ուստի տրված լիցենզիաներն ենթակա են վերաձևակերպման: Լիցենզավորման նոր պայմանների և պահանջների առաջացումը չի կարող լինել կոռուպցիոն երևույթ: Ինչ վերաբերում է քաղաքաշինական փաստաթղթերի կրկնակի փորձաքննությանը, ապա դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացված են օրենսդրական նախագծի հիմնավորումներ բաժնում: |