Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Անհրաժեշտությունը` Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 139.2 կետի պահանջների:Հայեցակարգի մշակումը պայմանավորված է մեր հանրապետությունում ոռոգման առկա ջրային համակարգերի զարգացմանն ուղղված մեխանիզմներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգման համակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպես նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները: Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգության ռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ապահովել ջրախնայող՝ արդի տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգերի կայուն կառավարումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը` ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի ընդունման նպատակն է ոռոգման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ հանրապետությունում ջրային ռեսուրսների անվտանգության մակարդակի բարձրացումը, Սևանա լճի ջրային ռեսուրսների պահպանությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը` Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան ոռոգման ջրի մատակարարման և դրան հարակից ոլորտներում ներառված անձանց իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորմանը, որի կիրառությունը կբերի բնագավառում առկա, ինչպես նաև սույն հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը և ոլորտի արդյունավետ կառավարմանը:
-
Քննարկվել է
31.10.2019 - 15.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 7578
Տպել