ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահվելով նոր գործառույթներ, որից ելնելով էլ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 660-Լ որոշմամբ աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198: Բացի այդ, ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 972-Ն որոշմամբ նախարարության 35 հաստիք ` համապատասխան աշխատավարձերով, հավելավճարներով, տպագրական և պահպանման այլ ծախսերով 64,4 մլն դրամի սահմաններում` վերաբաշխման միջոցով կրճատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծապսերից և փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այսինքն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերը ներկայումս առկա ռեսուրսներով բավարար են միայն 95 հաստիքների համար (130-35=95):
Թերֆինանսավորման ռիսկից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափով կատարել վերաբաշխում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականին հատկացնելով 39,8 մլն. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով և 11,9 մլն. դրամ` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, ընդհանուրը` 51,8 մլն. դրամ (հաշվարկը կցվում է):
Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 35 հաստիքի կրճատված 64,4 մլն դրամի դիմաց, նախարարության 198 հաստիքով բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվում է ընդամենը 51,8 մլն դրամ:
-
Քննարկվել է
13.09.2019 - 29.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7039
Տպել