ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահվելով նոր գործառույթներ, որից ելնելով էլ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 660-Լ որոշմամբ աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198: Թերֆինանսավորման ռիսկից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափով կատարել վերաբաշխում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականին հատկացնելով 39,8 մլն. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով և 11,9 մլն. դրամ` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, ընդհանուրը` 51,8 մլն. դրամ:
-
Քննարկվել է
13.09.2019 - 29.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7036
Տպել