Հիշել նախագիծը

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքում (այսուհետև՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Հանել Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը, նույն մասի «,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու» ու «և ծանուցման» բառերը:
  2. Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
  3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և 39.3-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)» բառերը փոխարինել «հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում» բառերով:
  4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետում «հիմնադրամի միջոցներից» բառերը փոխարինել «հիմնադրամի դրամական միջոցներից» բառերով:
  5. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «և ներկայացման» բառերը:
  6. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6. Մինչև սույն օրենքով նախատեսված՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 14.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9826

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

14.09.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ս․թ․ օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով, որ նախատեսվում են փոփոխություններ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում, անհրաժեշտ է անդրադառնալ դրա նաև այլ թերություններին և կատարել համապատասխան փոփոխություններ: Ստորև ներկայացվում են ԹԻՀԿ առաջարկությունները գործող օրենքի վերաբերյալ. 1. «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնադրամը պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում։ Կարծում ենք, հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները հրապարակելու պարտավորությունը խախտում է մարդու անձնական տվյալների պաշտպանության և գործարար գաղտնիության իրավաչափ պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքի պահպանության պահանջը, համաձայն որի՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: Տվյալ դեպքում հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում հիմնադրամի աշխատակազմում որևէ անձի ընդգրկված լինելու մասին տեղեկատվության հրապարակումը։ Այն դեպքում, եթե հիմնադրամի միջոցներից օգտված հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև կառավարչի անունների հրապարակումը հնարավոր է իրավաչափ համարել, քանի որ նրանք համարվում են որոշում կայացնող մարմիններ, ապա աշխատակիցների անունների հրապարակումը (առավել ևս՝ առանց նրանց նախնական համաձայնության) հիմնավորված չէ և կարող է իրենց անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում համարվել։ Աշխատակիցների անունների հրապարակման հանրային կարևորությունը պետք է հավասարակշռության մեջ լինի նրանց մասնավոր կյանքի իրավունքի հետ։ Մինչդեռ հասկանալի չէ, թե ինչու են հիմնադրամների աշխատակիցների անուն, ազգանունների վերաբերյալ տեղեկությունները հանրային կարևորություն ներկայացնում, երբ որևէ այլ կազմակերպության աշխատակիցների համար նման պահանջ սահմանված չէ։ Ավելացնենք նաև, որ Եվրոպայի խորհրդի «Եվրոպայում ոչ պետական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» հանձնարարականի CM/Rec(2007)14 առաջարկությունների 64-րդ կետի համաձայն, հաշվետվողականության բոլոր պահանջներում պետք է պահպանվի դոնորների, շահառուների և աշխատակիցների իրավունքները հարգելու պարտավորությունը, ինչպես նաև գործարար գաղտնիության իրավաչափ պաշտպանության իրավունքը: Կարծում ենք, որ հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովման համար բավարար է ներկայացնել հիմնադրամում աշխատող վարձու աշխատակիցների քանակը։ Առաջարկություն. «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ հիմնադրամը պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը։ Հարգանքով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Տեսնել ավելին