Հիշել նախագիծը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտ­նա­բերելու հար­կային տարվա ընթացքում: Կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով չի նվազեցվում:

ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի № 272 որոշմամբ սահմանվել է, որ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը հաստատում են համապատասխան նախարարությունները կամ գերատեսչությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ: Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը` ընդունվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 30-ին № 1259-Ն հրամանը, որով հաստատվել է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը:

Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի № 613-Ն որոշման 16-րդ կետի` ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի № 272 որոշումը, որի հիման վրա ընդունվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 30-ին № 1259-Ն հրամանը: Այս համատեքստում հայտնում ենք, որ  վերոգրյալ հրամանը այլևս իրավական ուժ չունի: Պետք է նշել, որ համապատասխան բնագավառներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ որոշմամբ հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանված չեն: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահութահարկի հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում գործունեության տարեկան արդյունքների հիման վրա, նախագծով առաջարկվել է նախագծով սահմանված բնական կորուստների չափերի կիրառությունը տարածել 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա, քանի որ հակառակ դեպքում հարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնելիս, նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ ունենալով հանդերձ, հնարավորություն չէին ունենա 2018 թվականի գործունեության արդյունքներով շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնել այդ բնական կորուստների գումարները, ինչը նշանակում է, որ նախագծի՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա տարածելու հանգամանքը հարկ վճարողների իրավական վիճակը բարելավելու նպատակ ունի: 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունան արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
  • Քննարկվել է

    01.07.2019 - 19.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7381

Տպել