ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N -
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` ՀՀ կառավարությունը որոշում է.
- ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի:».
2) Որոշումը լրացնել նոր՝ № 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
_______________ ____ №____-Ն որոշման
Հավելված 11
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի № 1467-Ն որոշման
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
- Ընդհանուր դրույթներ
- Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
- Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
- Բնական կորուստների նորմերում ներառված չեն կորուստներ, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման բոլոր տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
- Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սահմանված նորմերին համապատասխան` դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը:
- Նավթամթերքի ըստ տեսակների դասակարգումները սահմանված են սույն հավելվածի 3-րդ աղյուսակով:
II. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը
- Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով: Կորստի նորմերը սահմանվում են ելնելով տեղափոխման եղանակից` հաշվի առնելով տեղափոխման, տրանզիտային պահման, բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
- Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորուստը հաշվարկվում է տրանսպորտային միջոցներով տեղափոխման ժամանակ աղյուսակ 1-ով սահմանված կորուստի չափերի հանրագումարի չափով:
Աղյուսակ 1.
(%-ով բեռի զանգվածից) |
Նավթամթերքի |
Ավտոմոբիլային |
Երկաթուղային |
Ջրային |
1, 2, 3 |
0.25 |
0.50 |
0.50 |
4, 5 |
0.25 |
0.50 |
0.75 |
6 |
0.25 |
0.40 |
0.50 |
III. Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում բնական կորուստների չափերը
- Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 2-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:
- Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
- Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
Աղյուսակ 2.
(%-ով պահվող բեռի զանգվածից) |
Նավթամթերքի դաս |
Վերգետնյա |
Ստորգետնյա |
1, 2, 3 |
0.10 |
0.09 |
4, 5, 6 |
0.03 |
0.03 |
IV. Նավթամթերքի դասակարգումը
Աղյուսակ 3.
Դաս |
Նավթամթերքի տեսակները |
1 |
Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների. Ուղղակի թորված բենզին. Գազի կայուն կոնդենսատ. Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից). |
2 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների Տեխնիկական իզոոկտան Նորմալ հեպտան Նավթային բենզոլ Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2 |
3 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2 Նավթային սոլվենտ Տեխնիկական կերոսին Լիգրոյին Նավթային քսիլոլ Նավթային տոլուոլ Էթիլբենզոլ տեխնիկական |
4 |
Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական |
5 |
Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Վառարանային վառելիք կենցաղային Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
6 |
Բոլոր տեսակի մազութներ Քսայուղեր բոլոր տեսակի Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի |
-
Քննարկվել է
01.07.2019 - 19.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7380
Տպել