Ռոման Հակոբյան
17.06.2019
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Շնորհակալութուն։ Ոմանք կմտածեն թե փոքր գումար, բայց մեծ գործ է։ 10 տարի ոչ ոք չէր հիշում այդ մասին։ Թեկուզ փոքր բայց հաստատու քայլերով առաջ
4 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:
Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:
ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրով սահմանված զինծառայողների համար ծառայության բարենպաստ պայմանների ապահովումը և դրամական ապահովության չափերի շարունակական ավելացումը:
ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներ:
Հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:
Նախագծի ընդունման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Քննարկվել է
17.06.2019 - 02.07.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7069
Տպել17.06.2019
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Շնորհակալութուն։ Ոմանք կմտածեն թե փոքր գումար, բայց մեծ գործ է։ 10 տարի ոչ ոք չէր հիշում այդ մասին։ Թեկուզ փոքր բայց հաստատու քայլերով առաջ