Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____»         2019 թվականի    N ____   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանգիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և  չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

 

 

 NN

ը/կ

Զինվորական կոչումը

Ամսական չափը

Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար

Այլ զորամասեր

1.

Ավագ

7 300

6 300

2.

Ավագ սերժանտ

7 000

6 000

3.

Սերժանտ

6 500

5 500

4.

Կրտսեր սերժանտ

6 000

5 000

5.

Եֆրեյտոր

5 600

4 600

6.

Շարքային

5 400

4 400

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      

  • Քննարկվել է

    17.06.2019 - 02.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7070

Տպել

Առաջարկներ`

Ռոման Հակոբյան

17.06.2019

Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Շնորհակալութուն։ Ոմանք կմտածեն թե փոքր գումար, բայց մեծ գործ է։ 10 տարի ոչ ոք չէր հիշում այդ մասին։ Թեկուզ փոքր բայց հաստատու քայլերով առաջ

Տեսնել ավելին