Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից ելնելով` հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված և սահմանված կարգով կառուցապատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) անհատույց սեփականության իրավունքով, օրենքի ուժով, փոխանցվեցին այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ում մինչև 26.11.2005 թվականը նշված հողամասերը հատկացված էին անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:

Նշված, անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի սեփականատիրոջ փոփոխության դեպքում (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման) սահմանված է հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայման՝ վճարման պարտավորությունը դնելով հողամասը ձեռք բերողի վրա, ուստի և հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրված հողամասը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք հիմնականում խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասի ձեռքբերումից, քանի որ, որպես կանոն, դրանց՝ մակերեսի մեծ չափերից ելնելով, միանվագ վճարման ենթակա կադաստրային արժեքի գումարը զգալի է: Դրանից ելնելով կողմերը դիմում են հողամասի կադաստրային արժեքի վճարում չպահանջող և օրենքով չարգելված այլ ձևերի, որոնք հիմնականում չեն արտահայտում կողմերի իրական կամքը (հողամասի առուվաճառքի գործարքը) օրինակ՝

  • հողամասը նոր ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդնելու և բաժնետոմսը օտարելու միջոցով.
  • իրավաբանական անձի բաժանման կամ իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միացման ձևով և այլն:

Բացի այդ, բանկերի կամ վարկային կազմակերպությունների մեծ մասը ևս խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասերը որպես գրավի առարկա դիտարկելուց: Արդյունքում այդ տնտեսական նշանակության հողամասերը ու դրանց վրա կառուցված շինությունները դուրս են մնում քաղաքացիական շրջանառությունից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, որոնցով հնարավորություն կտրվի հողամասերը ձեռք բերողների կողմից հողամասի կադաստրային արժեքը վճարել տարաժամկետ կարգով, եթե դրա կադաստրային արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ 10 միլիոն դրամը:

 Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքն օրենսդրությամբ տարաժամկետ կարգով վճարելու հնարավորություն տալու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում: Ելնելով վերոգրյալ նոր սահմանման կիրարկման անհրաժեշտությունից, ներկայացված օրենքի նախագծով նախատեսված է շահագրգիռ մարմինների հետ  համատեղ քննարկման արդյունքում որպես առավել արդյունավետ և ընդունելի տարբերակներ դիտարկված հիմնական մոտեցումները, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կիրարկումը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով կսահմանվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կիրարկումը:

Նախագծի ընդունման արդյունքում կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամաս ձեռք բերողները հնարավորություն կունենան հողամասի կադաստրային արժեքից 20 և 10 միլիոն դրամը գերազանցող մասը վճարել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո:

 ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից ելնելով` հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված և սահմանված կարգով կառուցապատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) անհատույց սեփականության իրավունքով, օրենքի ուժով, փոխանցվեցին այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ում մինչև 26.11.2005 թվականը նշված հողամասերը հատկացված էին անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով, իսկ նշված հողամասերի սեփականատիրոջ փոփոխության դեպքում (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման) սահմանված է հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայման՝ վճարման պարտավորությունը դնելով հողամասը ձեռք բերողի վրա: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրված հողամասը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք հիմնականում խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասի ձեռքբերումից, քանի որ, որպես կանոն, դրանց՝ մակերեսի մեծ չափերից ելնելով, միանվագ վճարման ենթակա կադաստրային արժեքի գումարը զգալի է: Դրանից ելնելով կողմերը դիմում են հողամասի կադաստրային արժեքի վճարում չպահանջող և օրենքով չարգելված այլ ձևերի, որոնք հիմնականում չեն արտահայտում կողմերի իրական կամքը (հողամասի առուվաճառքի գործարքը) օրինակ:

Բացի այդ, բանկերի կամ վարկային կազմակերպությունների մեծ մասը ևս խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասերը որպես գրավի առարկա դիտարկելուց: Արդյունքում այդ տնտեսական նշանակության հողամասերը ու դրանց վրա կառուցված շինությունները դուրս են մնում քաղաքացիական շրջանառությունից և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում՝ սահմանելով հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կարգ, որի արդյունքում պետք է կնքվի հողամասի հիփոթեքի պայմանագիր, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է  հողամասի հիփոթեքի սահմանափակումները: Տվյալ դեպքում  առանց համապատասխան փոփոխություններ կատարելու ՀՀ հողային օրենսգրքով առաջարկվող  կարգավորումները կհակասեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված դրույթներին, որի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Առաջարկվող լուծումները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը: Միաժամանակ, քանի որ  հիշյալ հոդվածի մեկ այլ պահանջ՝ կապված հողամասը, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք ձևակերպման հետ հետագայում կարող է առաջացնել տարաբնույթ մեկնաբանություններ, նույնպես հստակեցվել և խմբագրվել է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով կսահմանվի գրավ դնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.06.2019 - 23.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10099

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

06.06.2019

օրենսգիրքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ է ճանաչում միայն ամուսինների սեփականությունը: Ընդհանուր համատեղ սեփականություն են հանդիսանում նաև սեփականաշնորհված այն բնակարանները, որոնք սեփականաշնորհման որոշմաբ չեն սեփականաշնորհվել, որպես ընդհանուր բաժնային: Ընդհանուր համատեղ սեփականության գույքի հիփոթեքի հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Իսկ ընդհանուր բաժնային սեփականության մասով խնդիրը լիովին կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որով ուղղակի նախատեսված է, որ ով, բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները: Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածին:

Գևորգ Մալխասյան

06.06.2019

5. Առաջարկում եմ հանել 64.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, քանի որ տվյալ պնդիրը լիովին կարգավորված է նույն հոդվածի 4-րդ մասում: 6. 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): Սրանից ուղղակի բխում է, որ եթե գույքը բնեղենով առանձնացված է, ապա այն չի կարող համարվել համատեղ սեփականությունը: Բացի այդ իրավաբանական անձինք չեն կարող հանդիսանալ հնդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ: ՀՀ քաղաքացիական

Գևորգ Մալխասյան

06.06.2019

4. Կարծում եմ, որ հիփոթեքի պայմանագրի կնքումը և այդ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը համայնքների ղեկավարների վրա դնելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ շատ համայքներ հողամասի սեփականատիրոջ կողմից պայմանագրի պահանջների խախտման դեպքում դժվարանալու են մտնել համապատասխան դատական պրոցեսների մեջ: Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տարաժամկետ վճարի պայմանագրի պայմանները (404-405 հոդվածներ), որի համաձայն տարաժամկետ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Իսկ այս պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կարելի է վերապահել պետական որևէ մարմնի վրա:

Տեսնել ավելին