Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները կիրառվում են՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Հայաստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի (հատուկ ԱՏԳ) համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, այլ գործողությունների հետ մեկտեղ՝ թույլատրվում է Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման ժամանակ ապրանքների ծախսում (սպառում) չհանդիսացող սպառումը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ն: Ընդ որում, նշյալ կետին համապատասխան ապրանքների սպառման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ը:

Ներկայումս, Օրենսգրքի վերոնշյալ հոդվածով սահմանված իրավակարգավորումների ապահովման նպատակով ընթացքի մեջ են համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել ԵՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի  3-րդ և 6-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումների ամբողջական իրականացումը:

  • Քննարկվել է

    23.05.2019 - 21.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7709

Տպել

Առաջարկներ`

Ա.Թումասյան

24.05.2019

Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը:

Տեսնել ավելին