Ա.Թումասյան
24.05.2019
Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը:
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
0 - Դեմ
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 15.03.2019թ. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 251-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով սահմանված միջոցառման կատարմամբ: Նշյալ կետի համաձայն՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերին համապատասխան ՀՀ ՊԵԿ կողմից պետք է մշակվի և ՀՀ կատավարություն ներկայացվի «Ազատ տնտեսական գոտու «ազատ մասքային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Քննարկվել է
23.05.2019 - 21.06.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7705
Տպել24.05.2019
Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը: