Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատաերլու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով.
- հստակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի, բնապահպանական հողերի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը,
- վերացնել անճշտությունները ու հակասություններն իրավական ակտերի միջև (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն, 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն ՀՀ կառավարության որոշումներ),
- ճշգրտել իրավական ակտերում պետական կառավարման մարմինների անվանումները,
- բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերը ու խոտհարքները առանց մրցույթի օգտագործման իրավունքով տրամադրել, սահմանելով վճարի չափը:
«Հայաստանի Հանրապետւթյան կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման վերնագիրն անհրաժեշտ է վերանայել և համապատասխանեցնել առկա պահանջներին:
2.Կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 8-ի N1578-Ն որոշմամբ ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի բնականոն աշխատանքը:
Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը:
Կկարգավորվեն նաև ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերի ու խոտհարքների հողամասերն առանց մրցույթի տրամադրման իրավական հիմքերը և կսահմանվի տարեկան վճարի չափը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովելու բնապահպանական հողերի, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման լիարժեք իրավական հիմքերը:
-
Քննարկվել է
20.05.2019 - 04.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 6943
Տպել