Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ _______________ 2019 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման՝
- վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
- 1-ին կետը «արգելավայրերի տարածքներում» բառերից հետո լրացնել «, բնապահպանական այլ հողերում» բառերով, իսկ «պետական անտառային ֆոնդի հողերում» բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով։
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնապահպանական այլ հողերում և անտառային հողերում հողհատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի։»,
- հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ»,
- հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնապահպանական այլ հողերում և անտառային հողերում հողհատկացման և քաղաքաշինական գործունեության հարաբերությունները:»,
- հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3 Հայաստանի Հանրապետության օրենքներին, բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններին և այլ իրավական ակտերին համապատասխան` արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, անտառային հողերի ամբողջ տարածքը և բնապահպանական այլ հողերի որոշակի տարածքներ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված են նշված տարածքների կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումն իրականացնող համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` համապատասխան պետական կազմակերպություն):»,
- հավելվածի 4-րդ կետի « և պետական անտառային ֆոնդի» բառերը փոխարինել «, բնապահպանական այլ հողերում և անտառային» բառերով,
- հավելվածի 5-րդ, 5.1-ին և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ազգային պարկերի, արգելավայրերի և բնապահպանական այլ հողերի տարածքներում նրանց անհատույց օգտագործման տրամադրված հողերից հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով հանձնում են համապատասխան պետական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ մրցութային կարգով, բացառությամբ ազգային պարկերի տնտեսական գոտիներում ընդգրկված խոտհարքների և արոտավայրերի, որոնք վարձակալութան են հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշմամբ սահմանված կարգով։
5.1. Անտառային հողերը վարձակալության են հանձնում պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը՝ լիազորված մարմնի վարձակալության իրավունքի տրամադրմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները եվ անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշմամբ սահմանված կարգով։
- Ազգային պարկերի սահմաններում ընդգրկված, համայնքների վարչական սահմաններում գտնվող և համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով չհատկացված հողամասերը վարձակալության է հանձնում համապատասխան համայնքի ղեկավարը` համապատասխան պետական կազմակերպության համաձայնությամբ` մրցութային կարգով:»,
- ուժը կորցրած ճանաչել հավելվածի 7-րդ կետը,
- հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Սույն կարգի 6-րդ կետում նշված համայնքների ղեկավարները հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար ստեղծում են մրցութային հանձնաժողովներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:»,
- հավելվածի 13-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով,
- ուժը կորցրած ճանաչել հավելվածի 10-րդ և 14-րդ կետերի «բ» ենթակետերը,
- հավելվածի 11-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 479 որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշմամբ» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1477-Ն որոշման՝
- 2-րդ կետը «հավասար» բառից հետո լրացնել «, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտիների արոտավայրերի, որոնց վճարի չափը սահմանում է այդ տարածքներն անհատույց անժամկետ օգտագործման իրավունք ունեցող համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` համապատասխան պետական կազմակերպություն) խորհուրդը»,
- որոշման 3-րդ կետը «հավասար» բառից հետո լրացնել «, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտիների խոտհարքների, որոնց վճարի չափը սահմանում է այդ տարածքներն անհատույց անժամկետ օգտագործման իրավունք ունեցող համապատասխան պետական կազմակերպության խորհուրդը»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին » N 1578-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով․
«2.1. Սույն որոշումը տարածվում է «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված բնապահպանական հողերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունների վրա:»,
- որոշման N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի՝
Հավելված
Կառավարության 2019 թվականի
--------- ---- -ի N ---- -Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վարչապետի խորհրդական
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Անշարժ գույքի կադաստրի կոմիտե նախագահի տեղակալ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Համապատասխան մարզի մարզպետ
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Բնապահպանության նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Բնապահպանության նախարարության ընդհանուր բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
20.05.2019 - 04.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 6942
Տպել