Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:
Նախատեսվում է գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը, թողնելով միայն համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը սահմանող կարգավորումը:Այդ պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքները վճարվելու են  համապատասխան համայնքի բյուջե, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:
Կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:

  • Քննարկվել է

    19.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9338

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

4. Առաջարկում ենք օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի փոփոխության վերաբերյալ դրույթները հանել նախագծից, քանի որ դրանք հակասում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

3. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հստակեցնել` ո՞ր ոլորտի մասնագետների մասին է խոսքը, օրինակ` սոցիալիական ոլորտի մասնագետը պե՞տք է ներառվի, թե՞ ոչ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

2. Գործող օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության պահանջի համաձայն` հողի նպատակային նշանակությունը փոխվում է միայն համայնքի ղեկավարի որոշման և շինարարության թույլտվության առկայության դեպքում, ինչից ենթադրվում է, որ կառուցապատողի կողմից որոշակի աշխատանքներ իրականացնելուց` մասնավորապես նախագծի ձեռքբերումից հետո միայն հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը, իսկ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ավագանու լրացուցիչ որոշում, որն էլ բացի նրանից, որ գործընթացը բարդացնում է, շատ դեպքերում նաև հնարավորություն է ստեղծում համայնքի ղեկավարին` խուսափելու որոշման բացասական հետևանքների պատասխանատվությունից, իսկ միայն առաջադրանքի հայտ ներկայացնելը դեռևս չի հիմնավորում սեփականատիրոջ ցանկությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք նախագծից հանել նշված դրույթներին վերաբերող փոփոխությունները:

Տեսնել ավելին