Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի   N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն  որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  անպտղության բուժման և հաղթահարման ոլորտում անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտման ու  բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման գործընթացում առկա օրենսդրական բացերը լրացնելու, բնակչության որոշ խմբերի անպտղությամբ  տառապող զույգերի  իրավունքներն օրենսդրորեն  սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի  պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Վերարտադրողական առողջության, ինչպես նաև անպտղության հաղթահարման նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների  ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ  օրենքի  պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ և դրանից բխող այլ իրավական ակտերով, մասնավորապես Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն որոշմամբ:  Վերոհիշյալ որոշումն ընդունվել է դեռևս 2015 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ:

Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծավալվել են Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն որոշման  մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող  զույգերի իրավունքների իրականացման մեխանիզմները, հստակեցնել վերատադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք  վերապահված շահառուների իրավական կարգավորումները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

Նախագծով առաջարկվում է՝

  • օրենսդրորեն ամրագրել բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման և հաղթահարման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտում ու բուժում, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները.
  • սահմանել անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների իրականացման ընթացակարգը` որոշակի պահանջներ ու պայմաններ.
  • նախատեսել այդ ծառայությունների իրականացման հանձաժողովային կարգով իրականացումը.
  • սահմանել «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման,  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյ­ունը և սպասարկումը իրականացնող  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից հաշվետվողականության մեխանիզմները:
  1. 4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն  որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի իրականացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային ծախսերում «Անպտուղ զույգերի համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ  բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսված է 210մլն դրամ:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

  1. 6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման  ու իրականացման համար,    վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորում, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացում:

 

  • Քննարկվել է

    18.04.2019 - 03.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12127

Տպել

Առաջարկներ`

Lili Mkrtchyan

26.04.2019

Չգիտեմ ինչու ոչ մի երկրում չկա արտոնություն այն զույգերի համար,որոնց երեխա ունենալու երազանքը կարող է կատարվել միայն փոխնակ մոր միջոցով։Ինչու եք ֆինանսավորում արտամարմնային բեղմնավորման համար նաև դոնորական սերմով բեղմնավորելուն եք ֆինանսավորում, բայց ոչ փոխնակ մոր միջոցով։Հասկանալի է որ գումարը մեծ է,բայց չէ որ դա միակ ելքն է շատ զույգերի մոտ։Եթե փոխնակ մորը չեք վճարում գոնե բժշկական ծախսերը,դեղերի պրոցեդուրանների վճարները կարող եք կատարել։Ինչ տարբերություն ով կկրի հղիությունը։Այսինքն ինչ անենք տվյալ դեպքում?Այդ նույն ասոցիացիան ասեց կֆինանսավորի արտամարմնայինի համար,բայց բժիշկը երբ տվեց եզրակացություն ինձ ,ոը իմաստ չունի անել քանի որ իմ օրգանիզմս չի կարողանում տանել հղիությունը ու անընդհատ կորցնում եմ ու անհըաժեշտ է փոխնակ մոր միջոցով անել,ասոցիացիան հրաժարվեց ֆինանսավորել։Ինչու?միգուցե քույրս է ցանկանում լինել փոխնակ մայր ինձ համար և միայն բժիշկների ու դեղերի գումարն էր պետք ինձ։Ինչ տարբերություն?Եթե պիտի տային ֆի անսավորում դեղերի,բժշկի,ու ամեն ինչի ապա ինչ տարբերությում ինձ կտեղդրեին թե փոխնակ մորը։Շատ սխալ մոտեցում է ։Սիրելի Թորոսյան խնդրում եմ ասեք ես ինչ ելք ունեմ?Ինձ նման շատ զույգեր կան։

Քնարիկ Տիգրանյան

24.04.2019

Առաջարկում եմ՝ այս կետը՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ և արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, վերանայել և ձևակերպել հետևյալ կերպ՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ կամ արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, քանի որ անպտուղ զույգերի մեծ մասը չի կատարել ԱՄԲ հենց ֆինանսի պատճառով:

Սիրանուշ Մարտիրոսյան

19.04.2019

Ծրագրում ընդգրկել նաև վարձակալությամբ ապրող զույգերին

Տեսնել ավելին