Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%)  և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման  հնարավորությունը, մշակվել է   սույն  որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել  է  210 մլն դրամ:

Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը:

Նախագծի ընդունումը կնպաստի  բնակչության որոշ խմբերի անպտղությամբ  տառապող զույգերի  մոտ անպտղության  բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը:

 

  • Քննարկվել է

    18.04.2019 - 03.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12125

Տպել

Առաջարկներ`

Lili Mkrtchyan

26.04.2019

Չգիտեմ ինչու ոչ մի երկրում չկա արտոնություն այն զույգերի համար,որոնց երեխա ունենալու երազանքը կարող է կատարվել միայն փոխնակ մոր միջոցով։Ինչու եք ֆինանսավորում արտամարմնային բեղմնավորման համար նաև դոնորական սերմով բեղմնավորելուն եք ֆինանսավորում, բայց ոչ փոխնակ մոր միջոցով։Հասկանալի է որ գումարը մեծ է,բայց չէ որ դա միակ ելքն է շատ զույգերի մոտ։Եթե փոխնակ մորը չեք վճարում գոնե բժշկական ծախսերը,դեղերի պրոցեդուրանների վճարները կարող եք կատարել։Ինչ տարբերություն ով կկրի հղիությունը։Այսինքն ինչ անենք տվյալ դեպքում?Այդ նույն ասոցիացիան ասեց կֆինանսավորի արտամարմնայինի համար,բայց բժիշկը երբ տվեց եզրակացություն ինձ ,ոը իմաստ չունի անել քանի որ իմ օրգանիզմս չի կարողանում տանել հղիությունը ու անընդհատ կորցնում եմ ու անհըաժեշտ է փոխնակ մոր միջոցով անել,ասոցիացիան հրաժարվեց ֆինանսավորել։Ինչու?միգուցե քույրս է ցանկանում լինել փոխնակ մայր ինձ համար և միայն բժիշկների ու դեղերի գումարն էր պետք ինձ։Ինչ տարբերություն?Եթե պիտի տային ֆի անսավորում դեղերի,բժշկի,ու ամեն ինչի ապա ինչ տարբերությում ինձ կտեղդրեին թե փոխնակ մորը։Շատ սխալ մոտեցում է ։Սիրելի Թորոսյան խնդրում եմ ասեք ես ինչ ելք ունեմ?Ինձ նման շատ զույգեր կան։

Քնարիկ Տիգրանյան

24.04.2019

Առաջարկում եմ՝ այս կետը՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ և արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, վերանայել և ձևակերպել հետևյալ կերպ՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ կամ արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, քանի որ անպտուղ զույգերի մեծ մասը չի կատարել ԱՄԲ հենց ֆինանսի պատճառով:

Սիրանուշ Մարտիրոսյան

19.04.2019

Ծրագրում ընդգրկել նաև վարձակալությամբ ապրող զույգերին

Տեսնել ավելին