Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման համաձայն դեղի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար հայտատուն ներկայացնում է գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից, ինչպես նաև տեղեկատվություն, թե կոնկրետ որ տեղեկատվական միջոցով է տարածվելու գովազդը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի համաձայն գովազդ արտադրողը, գովազդակիրը պարտավոր են պահանջել, իսկ գովազդատուն` նրանց ներկայացնել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):
Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն եթե գովազդի նկատմամբ գովազդատուի պահանջները հակասում են գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա գովազդ արտադրողը կամ գովազդակիրը պարտավոր է տեղեկացնել նրան այդ մասին: Եթե գովազդատուն, չնայած գովազդ արտադրողի կամ գովազդակրի հիմնավորված նախազգուշացմանը, չի փոխում իր պահանջները կամ փաստաթղթերով չի վավերացնում իր ներկայացրած տեղեկությունների հավաստիությունը, գովազդ արտադրողը կամ գովազդակիրն իրավունք ունեն լուծարել պայմանագիրը և գովազդատուից պահանջել կրած վնասի հատուցում:
Թերևս գովազդի թույտվության տրամադրման փուլում գովազդի տեքստին ներկայացվող պահանջների պահպանման անհրաժեշտություն նախատեսված է միայն «Դեղերի մասին» օրենքով` դեղի գովազդի համար:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գովազդակիրը օրենսդրությամբ օժտված է «Գովազդի մասին» օրենքով գովազդին ներկայացվող պահանջերի հավաստիությունը ստուգելու իրավասությամբ, իսկ «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներով կարգավորված են նաև զանգվածային տեղեկատվության միջոցներով գովազդի իրականացնելու վերաբերյալ կարգավորումները, և Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1422-Ն որոշմամբ գովազդի բովանդակության լրացուցիչ ստուգման, ինչպես նաև տեղեկատվական միջոցի վերաբերյալ նշում կատարելու պահանջների սահմանումը գովազդի թույտվության ստացման փուլում գովազդատուի համար լրացուցիչ և չհիմնավորված պարտավորություն է առաջացնում:
Վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրման ընթացքում հայտատուի կողմից ներկայացվող տեղեկատվության պարզեցումը:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը կազմվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- 4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցումն ու մատչելիությունն է, անհարկի կրկնողությունից խուսափելը:
Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 5 աշխատանքային օր, գործող 7-ի փոխարեն,
2) վերացվել է գովազդի տեղադրելու համար տեղեկատվական միջոցի տեսակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը,
3) վերացվել է բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի տեքստի (սցենարի) վերաբերյալ պահանջը, փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, ինչպես նաև լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում գովազդային հոլովակի պահանջը,
4) սահմանվել է դեղի, բուժական մեթոդի և բուժտեխնիկայի գովազդում նախազգուշացումների, հակացուցումների և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցելու վերաբերյալ պարտադիր պահանջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունումն այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ չի նախատեսում:
-
Քննարկվել է
20.03.2019 - 04.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8701
Տպել