Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------2018 թվական ---Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 4-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով,
2) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում «վկայականի» բառից հետո լրացնել «կամ գրանցման» բառերը,
3) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններից հանել «տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը» բառերը,
4) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դեղերի գովազդի դեպքում` տեքստը փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և էլեկտրոնային կրիչով:»,
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Նախարարություն ներկայացված հայտի և այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման: Դեղի գովազդի դեպքում գովազդի թույլտվություն տրամադրելու մասին հրամանին կցվում է գովազդի թույլտվությունը և գովազդի սույն կարգի 10-րդ կետին համապատասխան համաձայնեցված` գովազդի տեքստը:»,
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Դեղերի գովազդի փաստաթղթային տեքստը հաստատվում է նախարարության կնիքով և համաձայնություն տալու մասին նշագրումով (ձև N 4):»,
7) 12-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
8) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գովազդի թույլտվության հրամանը կամ գովազդի թույլտվությունը մերժելու մասին հրամանը, իսկ դեղի գովազդի թույլտվության դեպքում նաև դեղի գովազդի տեքստի մեկ օրինակը հանձնվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»,
9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել սույն կարգով և օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:»,
10) 18-րդ կետում «ներառյալ» բառից հետո լրացնել «դեղի» բառը,
11) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն որոշմամբ սահմանված կարգով գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու դեպքում գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը հայտ է ներկայացնում` համաձայն N 3 ձևի, իսկ դեղի գովազդի դեպքում ներակայացնում է նաև գովազդի փոփոխված տեքստը` փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և էլեկտրոնային կրիչով:»,
12) 25.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25.1 Դեղի գովազդը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը` «Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ օգտագործման հրահանգին»,
13) լրացնել 33-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«33. Բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը. «Կան հակացուցումներ, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:»,
14) Ձև 1-ի «Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը» բառերը հանել,
15) Ձև 2-ը, Ձև 3-ը և Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Հավելված 1
Կառավարության 2018 թվականի ---
թիվ--- Ն որոշման
Ձև N 2
Առողջապահության նախարար
___________________________________
|
(անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□
- Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ
________________________________________________________________________
________________________________________________________________________
- Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում
________________________________________________________________________
________________________________________________________________________
(դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)
- Լիցենզիայով նախատեսված գործունեության տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (լրացվում է միայն դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գովազդատուի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացնելիս)
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
- 8. Գովազդի տարածման ժամկետը
________________________________________________________________________
(նշվում է միայն դեղի գովազդի դեպքում)
Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`
- Դեղերի գովազդի դեպքում գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)
- Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը չի հակասում «Դեղերի մասին», «Գովազդի մասին» և ՀՀ այլ օրենքներով սահմանված պահանջներին:
________________________________________________________________________
________________________________________________________________________
(գովազդատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________ _______________ 20 թ.
Հավելված 2
Կառավարության 2018 թվականի ---
թիվ--- Ն որոշման
Ձև N 3
Առողջապահության նախարար
___________________________________
|
(անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□
- Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Գովազդի թույլտվության սերիան, համարը, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը
_______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթուղթ կամ նյութ՝
- Դեղերի գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)
- Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը չի հակասում «Դեղերի մասին», «Գովազդի մասին» և ՀՀ այլ օրենքներով սահմանված պահանջներին:
____________________________________________________________________________
(գովազդատուի կամ լիազորված անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________ _______________ 20 թ.
Հավելված 3
Կառավարության 2018 թվականի ---
թիվ--- Ն որոշման
Ձև N 4
Առողջապահության նախարար
___________________________________
|
(անունը, ազգանունը) |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Դեղի 20 թվականի թիվ - - - X X - 0 0 0 0 0
գովազդը ____________________________________________________
(գովազդատուի անվանումը կամ անունը, ազգանունը) |
կարող է իրականացվել միայն սույն տեքստի համաձայն:
Առողջապահության նախարար
_____________________________ |
|
(ստորագրությունը) |
_________ _______________ 20 թ.
-
Քննարկվել է
20.03.2019 - 04.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8700
Տպել