Տիգրան Սարաֆյան
20.03.2019
լուծարելն ավելի ճիշտ կլիներ, դրա օգուտը երկիրը չի տեսել, և ինչ է օգուտ է տալու այսուհետ որպես ֆոնդ, չկա հիմնավոր բացատրություն
3 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը.
Օրենքի նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվել է բանկից ներդրումային ֆոնդի:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով, որ Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել գործող իրավակարգավորումները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագծերը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կպահպանվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
Քննարկվել է
14.03.2019 - 29.03.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Ֆինանսական
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 8691
Տպել20.03.2019
լուծարելն ավելի ճիշտ կլիներ, դրա օգուտը երկիրը չի տեսել, և ինչ է օգուտ է տալու այսուհետ որպես ֆոնդ, չկա հիմնավոր բացատրություն
19.03.2019
Ինչպես գիտենք Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է, որը հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:Ըստ շրջանարվող լուրերի ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսված 30 մլրդ դրամից 7,5 մլրդ դրամ է ներդրել Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում: Այսպիսով,առաջարկում եմ լինել թափանցիկ և հստակեցնել ներդրումային ֆոնդի ակտիվները։ Միաժամանակ առաջարկում եմ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը միաձուլել մասնագիտացված ֆոնդին։ Սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի նպատակն է իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները զարգացմանն ուղղորդված ներքին և արտաքին տարբեր աղբյուրներից: