Հիշել նախագիծը

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-30-Ն օրենքը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝

                                                                                      Ա. Սարգսյան

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի թիվ ՀՕ-68 օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝

                                                                                      Ա. Սարգսյան

 

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը և 126-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝

                                                                                      Ա. Սարգսյան

  • Քննարկվել է

    14.03.2019 - 29.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8693

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

լուծարելն ավելի ճիշտ կլիներ, դրա օգուտը երկիրը չի տեսել, և ինչ է օգուտ է տալու այսուհետ որպես ֆոնդ, չկա հիմնավոր բացատրություն

Armen Akopyan

19.03.2019

Ինչպես գիտենք Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է, որը հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:Ըստ շրջանարվող լուրերի ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսված 30 մլրդ դրամից 7,5 մլրդ դրամ է ներդրել Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում: Այսպիսով,առաջարկում եմ լինել թափանցիկ և հստակեցնել ներդրումային ֆոնդի ակտիվները։ Միաժամանակ առաջարկում եմ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը միաձուլել մասնագիտացված ֆոնդին։ Սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի նպատակն է իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները զարգացմանն ուղղորդված ներքին և արտաքին տարբեր աղբյուրներից:

Տեսնել ավելին