«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
8 - Կողմ
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ N ------ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 228-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
---- թվականի N ----
ծրագիր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների
|
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Ընկերությունների հիմնում |
|||||
1) |
Իրավաբանական անձանց պետական գրանցման (այդ թվում նաև ոչ տիպային կանոնադրության հիման վրա) գործընթացի, ինչպես նաև կանոնադրության ցանկացած փոփոխության էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորության ստեղծում։ |
Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մատչելիության և հասանելիության ապահովում |
ՀՀ արդադադատության նախարարություն |
20.04.2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2) |
Հարկային, վարձու աշխատողների, անշարժ գույքի կադաստրի, պետական գնումների և գրավի տվյալների բազաների միավորում և/կամ հասանելիության ապահովում ՀՀ պետական կառավարման մարմինների համար: |
Ընկերությունների գրանցման պետական ռեեստրի կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիե ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
20.04.2019թ․ |
|
3) |
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործառույթների ընդլայնում՝ ներառելով լիցենզիաների և թույլտվությունների ստացման գործընթացները։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում։
|
Տնտեսավարողների կողմից փաստաթղթերի ներկայացման և ստացման մատչելիության ապահովում և քայլերի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պետական կառավարման մարմիններ |
20.04.2019թ․ |
|
2. Շինարարական թույլտվություններ |
|||||
1) |
Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայինության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի ստացման գործընթացի պարզեցում և ժամկետների կրճատում։ |
Կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
20․04․2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2) |
Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայինության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի ստացման համար հանձնաժողովի ձևավորման լիազորությունը կառուցապատողից վերապահել ՏԻՄ-ին։ |
Կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
20.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
3) |
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի` ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
Կառուցապատման պարզ և հստակ ընթացակարգի սահմանում, էլեկտրոնային e-permits գործիքի կիրառման շրջանակների ընդլայնում, առկա խնդիրների կանոնակարգում
|
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
20․04․2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
4) |
Շինարարության թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգի արդիականացում և ինտեգրում՝ մատակարար կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ու կառուցապատման ընթացակարգերին մասնակից այլ մարմինների ներքին էլեկտրոնային համակարգերի հետ
|
Կառուցապատման ընթացակարգերին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ ինտեգրված միասնական էլեկտրոնային e-permits համակարգ, որը կծառայի որպես էլեկտրոնային միասնական հարթակ
|
ՀՀ քաղաքաշինության կոմիտեՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
|
20․04․2019թ․ |
30 000.0 հազ. ՀՀ դրամ (մատակարար կազմակեր-պություններ) |
5) |
«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին», «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներում համապատասխան փոփոխությունների կատարում |
Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման», «Բնական գազի մատակարարման և օգտագործման» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների համապատասխանեցում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2-րդ բաժնի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման ընդունումից հետո՝ 6 շաբաթյա ժամկետում |
Ֆինանսավորում չի պահանջում |
6) |
Սահմանել մեխանիզմ, ըստ որի ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես ՏԻՄ-ի կողմից այն ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։ |
Շինարարական թույլտվության տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
30.09.2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
7) |
Դիտարկել համայնքներում կառուցապատման նախագծերի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով ներգրավված ինժեներների/ճարտարապետների համար պարտադիր նվազագույն պահանջների ներդրման հարցը։ |
Շինարարական աշխատանքների որակի բարելավում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
20.04.2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
8) |
GIS համակարգի ներդնում՝ ապահովելով մատակարարների և համաձայնություն պահանջող այլ կազմակերպությունների ու պետական մարմինների հասանելիությունը այդ համակարգին։ |
Ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի ու ժամկետի կրճատում և վարչարարության նվազեցում |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հնգամայա ծրագրով նախատեսված ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծման միջոցառման ժամանակացույցին համապատասխան |
Ֆինանսավորում չի պահանջում |
9) |
Ցածր ռիսկայինության օբյեկտների կառուցապատման համար պահանջվող ընթացակարգերի և պահանջների պարզեցում։ |
Կառուցապատման համար պահանջվող թույլտվական ընթացակարգերի ժամկետների կրճատում և քայլերի կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
20.04.2019թ․ |
Ֆինանսավորում չի պահանջում |
3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում |
|||||
1) |
Միացման ժամկետների կրճատում 10 օրով |
Մատուցված ծառայությունների որակի բարելավում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավրման և զարգացման նախարարություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
01.04.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Միացման քայլերի և ժամկետների մասին շնորհանդեսի իրականացում՝ շահառուներին իրազեկելու նպատակով |
Շահառուների իրազեկելում՝ միացման քայլերի (մինչև 2) և ժամկետների կրճատման մասին |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Մինչև 30․04․2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4. Սեփականության գրանցում |
|||||
1) |
Նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում |
Հնարավորություն ընձեռնել ավելի լայն զանգվածին օգտվելու նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից: |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
|
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջի միջոցով առցանց տրամադրվող տեղեկությունների տեսակների ընդլայնում (պայմանագրային գներ), նոր տեղեկատվական փաթեթների մշակում և այդ տեղեկությունների համար նախատեսված վճարների մոտ երկու անգամ նվազեցում: |
Հնարավորություն ընձեռնել առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ստանալ հայցվող տեղեկատվությունը անմիջապես (ինտերնետ միջավայրում) և ավելի մատչելի գնով |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30․11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Կնիքի պահանջի վերացում՝ անշարժ գույքի կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական փաստաթղթի արտաքին ձևի` թղթի վրա տրամադրման համար |
Արդյունքում կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական գրեթե բոլոր փաստաթղթերը (վկայական, միասնական տեղեկանք, այլ տեղեկանքներ և այլն) սուբյեկտները և այդ փաստաթղթերը պահանջող մարմինները կարող են տեսնել և արտահանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջից, ու դիմումատուները ստիպված չեն լինելու ավարտական փաստաթուղթը ստանալու համար այցելել կադաստր վարող մարմին: |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
|
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև անշարժ գույքին առնչվող գործարքների տեսակների և նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ քարոզարշավի շարունակում՝ ներկայացնելով դրանց առավելությունները։ |
Գործող կարգավորումների առավելություններից օգտվելու նպատակով շահառուների շրջանակում իրազեկվածության բարձրանացում: |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
Սույն հավելվածի հաստատման պահին հաջորդող 10-րդ օրվանից սկսած շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Բողոքարկման մեխանիզմի կատարելագործում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում առաջացած խնդիրները քննելու համար: |
Սեփականության իրավունքների գրանցման ռեեստրի տեղեկությունների թափանցիկության ապահովում |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
20․04.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
6) |
Սեփականության գրանցման գործընթացում նոտարական վավերացում չպահանջող գործարքների համար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող միասնական տեղեկանքի տրամադրման պահանջի վերացում։ |
Սեփականության իրավունքների գրանցման ժամկետի կրճատում՝ գործարքը նույն պահին կատարելու համար |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30․11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
5. Վարկերի ստացում |
|||||
1) |
Ապահովված իրավունքի իրավական կիրառության ապահովում գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: |
ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
20․04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Վարկերի ստացում» ցուցիչի «Օրինական իրավունքների ամրությունը» ենթացուցիչի՝ ըստ ցանկի՝ 11-րդ հարցին «այո» պատասխանի ապահովմանն ուղղված իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ: |
ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանություն |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
20․04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ քաղաքացիական օրենսգիրք) նախատեսել դրույթ՝ հնարավորություն տալով գրավի պայմանագրով սահմանելու գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն անկախ որևէ չափանիշների |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
20․04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Քաղաքացիական օրենսգրքում և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան գրանցել նաև սեփականության իրավունքի պահպանմամբ կնքվող գործարքից բխող իրավունքները: |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
20․04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Գրավի առարկայի գրանցման ժամանակ ռեեստր ներբեռնելու համար վարկառուի կողմից տրվող համաձայնության պարտադիր պահանջի վերացում։ |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
20․04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն |
|||||
1) |
Կորպորատիվ կառավարման կանոնակարգի կիրառման դաշտի ընդլայնում՝ գերիշխող դիրք ունեցող ընկերություններում կորպորատիվ կառավարման կանոնակարգի ներդրման մեխանիզմների մշակում։ |
Կորպորատիվ կառավարման մեխանիզմների կատրելագործում, Կորպորատիվ հաշվետվականության միջազգայնորեն ընդունված ստանդարտների կիրառում և աշխատակիցների բաժնետիրացում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Squeeze-out մեխանիզմի ուսումնասիրություն և անհրաժեշտության պարագայում այն կարգավորող համապատասխան իրավական ակտերի նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) միջոցով փոքր բաժնետերերին՝ ընկերությունից դուրս մղլեու (ամբողջությամբ բաժնետոմսերից զրկելու) հնարավորության սահմանափակում
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.10.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
7. Հարկերի վճարում |
|||||
1) |
Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում:
|
Հարկային մարմին ներկայավող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Հարկային հաշվարկների ինքնաշխատ լրացման (Pre-filing) համակարգի ընդլայնում:
|
Հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի պարզեցում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ. .
|
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում
|
3) |
Եռամսյակային պարբերականությամբ ԱԱՀ գումարների վերադարձի ապահովում: |
ԱԱՀ գումարների վերադարձի ժամկետների կրճատում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում: |
ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցում |
2020 թվականից շահութահարկի դրույքաչափի նվազեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև մինչև 2023 թվականը եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում։ |
ՀՀ ֆինանսների նախարարություն
|
01.09.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
8. Արտաքին առևտուր |
|||||
1) |
Ապրանքների արտահանմանը և ներմուծմանը օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների շրջանակներում առնչվող՝ ՀՀ պետական գերատեսչությունների, միասնական հսկողության իրականացման նպատակներով մաքսային ձևակերպումների և պետական սահմանային այլ հսկողության տեսակների իրականացման ժամանակակից կենտրոն ստեղծելու իրավական հիմքերի գույքագրում և ըստ անհրաժեշտության իրավական ակտերում փոփոխությունների (լրացումների) կատարում: |
Նվազեցնել գործընթացների ծախսատարությունը և ժամանակատարությունը, բացառելով նաև հնարավոր կամայականությունները: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե Շահագրգիռ պետական մարմիններ |
30.11.2019թ.
|
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
2) |
Մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի մշակում և ներդրում:
|
Մաքսային գործառնությունների իրականացման վրա ծախսվող ժամանակի կրճատում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.11.2019թ. |
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
3) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առկա հսկողական գործիքների համատեղ օգտագործում, այդ թվում՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի և ՍԷԿՏ համակարգերի ինտեգրում: |
Սահմանահատման գործընթացում ծախսվող ժամանակի կրճատում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն |
30.11.2019թ. |
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
4) |
Տրանսպորտային հայտարարագրի լրացման, ներկայացման և հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդնում: |
Հնարավորություն կընձեռի հրաժարվել միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների թղթային հայտարարագրման համակարգից և կկրճատվի ժամանակը: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ. |
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
5) |
Մեծ ծավալի տվյալների (Big Data) ժամանակակից կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման գործիքների ներդնում: |
Առավել արդյունավետ ռիսկերի վերլուծությունների արդյունքում արդիական ռիսկի պրոֆիլների կիրառմամբ ավելի արդյունավետ թիրախավորված հսկողության իրականացում՝ նվազեցնելով զննման դեպքերի քանակը: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019թ. |
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
6) |
Տնտեսավարողի կողմից սխալմունքի պատճառով մաքսային բրոքերի համար սահմանված պատասխանատվության ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում՝ վերանայում։ |
Ներմուծման ժամանակ սխալներից խուսափելու նպատակով ապրանքների հայտարարագրման համար մաքսային բրոքերի կողմից գործնականում իրականացվող ապրանքների նախնական զննման համար ծախսվող ժամանակի կրճատում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.06.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
7) |
Ուսումնասիրել արտահանման և ներմուծման ժամանակ սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատի առկայության պարտադիր պահանջի վերացման հնարավորությունը, և անհրաժեշտության պարագայում ներկայացնել առաջարկություն ՀՀ վարչապետի աշխատակազմ։ |
Արտահանման ընթացակարգի ժամանակատարության կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
30.06.2019թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
8) |
Ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողման էլեկտրոնային համակարգի ներդրում (ավտոմատ բացթողում)՝ առանց մաքսային մարմինների գտնվելու վայրեր այցելության: |
Մաքսային գործառնությունների իրականացման վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե Շահագրգիռ պետական մարմիններ |
30.11.2019թ. |
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
9) |
Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման և ՀՀ մաքսային տարածքից արտահանման լիցենզիայի տրամադրման ժամկետները կրճատելու վերաբերյալ: |
Լիցենզիայի ժամկետների կրճատում |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
15.03.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
10) |
Ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար նախատեսված երկակի նշանակության և ռազմական նշանակության ապրանքների փորձագիտական եզրակացության տրամադրման գործընթացի պարզեցում |
Եզրակացության տրամադրման նպատակով վճարվող գումարի սահմանաչափի և տրամադրման ժամկետի նվազեցում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
15.06.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
9. Պայմանագրերի կիրարկում |
|||||
1) |
Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմների ներդնում
|
Արդարադատության մատչելիության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
29.02.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ պարզեցված վարույթի ինստիտուտի կատարելագործում |
Դատական գործերի քննության ժամկետների կրճատում, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, այդ թվում՝ պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում, կատարողական թերթին ներկայացվող պահանջների վերանայում |
Հարկադիր կատարման ժամկետների և վարույթի արդյունավետության ինդեքսի բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Դատական տեղեկատվական համակարգի կատարելագործում, այդ թվում՝ դատական գործերի վարման էլեկտրոնային համակարգի զարգացում |
տեղեկատվության հասանելիություն, դատավարական փաստաթղթերի մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2019թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5) |
Դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթեր առաքելու հնարավորության նախատեսում |
Արդարադատության մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2019թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
|
6) |
Առևտևային վեճերի (հասկացությունը՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետ) դատական գործերի ժամանակատրության և ընթացակարգերի ուսումնասիրություն՝ ըստ փուլերի՝ գործերի քննության ուշացումների պատճառների հայտնաբերման նպատակով։ Փուլերը տարանջատել ըստ Գործարարությամբ զբաղվելը զեկույցի համապատասխան բաժնի հարցաշարի։ |
Դատական գործերի քննության ժամանակի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
30.09.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
10. Սնանկության ճանաչում |
|||||
1) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից իր կենսունակության համար անհրաժեշտ պայմանագրերը շարունակելու և իր համար անբարենպաստ պայմանագրերի կատարումից հրաժարվելու հնարավորության նախատեսում |
Ֆինանսական առողջացման ծրագրի արդյունավետ իրագործում և տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեության վերականգնում
|
ՀՀ արդարադատության նախարարություն
|
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Սնանկության վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների սահմանում |
Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում և ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Պարտատերերի առանձնացում՝ ըստ դասերի |
Պահանջների բավարարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից վարկեր ստանալու հնարավորության նախատեսում |
Ֆինանսական առողջացման արդյունավետ իրականացում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների իրականացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Խոշոր գործարքի կնքման պարագայում պարտատերերի կողմից համաձայնություն ստանալու պահանջի նախատեսում։ |
Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6) |
Պարտատերերի կողմից կառավարչից ֆինանսական տեղեկություններ պահանջելու հնարավորության սահմանում, և համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
|
Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7) |
Սնակության կառավարչի ընտրության հարցում պարտատերերի ներգրավվածության բարձրացման նոր եղանակներ նախատեսող համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։ |
Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.04.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Քննարկվել է
01.03.2019 - 17.03.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Կադաստր, Սնանկություն
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
01.03.2019 11:21
Որոշում
Դիտումներ` 10895
Տպել09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
09.03.2019
Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը:
09.03.2019
Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին: