«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
8 - Կողմ
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N1030-L որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 228-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջից։
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված` «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2,06% աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75,37 միավոր:
Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ, 2017 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի № 1373-Ա որոշումը, որով ստեղծվել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մասնակցություն է ունեցել ծրագրի մշակման աշխատանքներին։
Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման կառավարման մարմինները:
Քննարկվել է
01.03.2019 - 17.03.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Կադաստր, Սնանկություն
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
01.03.2019 11:21
Որոշում
Դիտումներ` 10894
Տպել09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
09.03.2019
Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը:
09.03.2019
Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին: