Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է ք.Երևան, Սարմենի փողոց N1 շենքի 6-րդ հարկի N12 հասցեում գտնվող 391.3ք.մ տարածքը հատկացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը և այն փաստը, որ վերոնշյալ տարածքը խիստ անմխիթար վիճակում է, ինչպես նաև ՀՀ վարչապետի  28.11.2018թ. թիվ 02/23.9/40494-1/8 և 17.01.2019թ. թիվ 02/16.4/1791-2019   հանձնարարականները կապված վերոնշյալ տարածքի վերանորոգման գործընթացը սկսելու հետ, անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ դնելու ՀՀ կառավարության սույն  որոշման նախագիծը, ըստ որի նախատեսվում է ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կա­ռա­վարման կոմիտեին 2019 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշ­վին հատկացնել 2,250.0  հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությունը շարունակում է զբաղեցնել Կոմիտեի կողմից վարձակալած ք.Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 350ք.մ տարածքը և կշարունակի զբաղեցնել այնքան ժամանակ, մինչև Կոմիտեի կողմից կավարտվեն ք.Երևան, Սարմենի փողոց N1 շենքի 6-րդ հարկի N12 հասցեում գտնվող 391.3ք.մ տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները և նշված տարածքը կամրացվի գործակալությանը: 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոմիտեին ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով գույքի վարձակալություն հոդվածով հատկացվել է 20,722.8 հազ. դրամ: 2019 թվականի տարածքի վարձակալության կնքման ենթակա պայմանագրում կամրագրվի դրույթ` պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Վերոնշյալ տարածքի կապիտալ   վերանորոգման աշխատանքների  մոտավոր արժեքը,  հաշվարկված շինարարական աշխատանքների տեսակների խոշորացված ցուցանիշների ժողովածուի կկազմի 30 մլն դրամ, իսկ նախագծային փաստաթղթերի ձեռք բերման համար կպահանջվի 2.25 մլն դրամ` ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության:       

Ներկայումս` հիմք ընդունելով քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրությունը անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին ձեռքբերելու կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալության բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով նախատեսվում է ք.Երևան, Սարմենի փողոց N1 շենքի 6-րդ հարկի N12 հասցեում գտնվող 391.3ք.մ տարածքում  իրականացնել կապիտալ վերանորոգման աշխատանքներ, որի ավարտից հետո այն կամրացվի գործակալությանը: Արդյունքում, հետագա տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն տարեկան  20,722.8 հազ. դրամով:   

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կա­ռա­վարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Պետական գույքի արդյունավետ կառավարում:

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ լրացում կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ լրացում կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    23.01.2019 - 13.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8078

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.01.2019

Առաջարկում ենք կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով նախագծի <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 30 մլն ՀՀ դրամի մոտավոր հաշվարկի հիմնավորումները, նշելով հիմնական աշխատանքների տեսակները, մոտավոր ծավալները և հաշվարկման նորմատիվների հստակ կետերը, քանի որ կախված տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքների մոտավոր արժեքի չափից՝ նախագծային փաստաթղթերի արժեքը կարող է նվազել մինչև 44%-ի չափով, որը կկազմի շուրջ 1.25 մլն ՀՀ դրամ:

Տեսնել ավելին