Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

    1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3,4,5,11,11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1,2,3,4,5,6 և 7 հավելվածների:
    2. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը վերանորոգված վարչական տարածքով ապահովելու համար ք.Երևան, Սարմենի փողոց N1 շենքի 6-րդ հարկի N12 հասցեում գտնվող 391.3ք.մ տարածքի կապիտալ վերանորոգման փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշ­վին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2019 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
    1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

     

  • Քննարկվել է

    23.01.2019 - 13.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8077

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.01.2019

Առաջարկում ենք կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով նախագծի <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 30 մլն ՀՀ դրամի մոտավոր հաշվարկի հիմնավորումները, նշելով հիմնական աշխատանքների տեսակները, մոտավոր ծավալները և հաշվարկման նորմատիվների հստակ կետերը, քանի որ կախված տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքների մոտավոր արժեքի չափից՝ նախագծային փաստաթղթերի արժեքը կարող է նվազել մինչև 44%-ի չափով, որը կկազմի շուրջ 1.25 մլն ՀՀ դրամ:

Տեսնել ավելին