Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

Հիմնավորում

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկա­մտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտ­նա­բերելու հար­կային տարվա ընթացքում:

Միաժամանակ, համապատասխան բնագավառներում հարկման բազայի որոշման նպա­տակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ որոշմամբ գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափեր սահմանված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:

 

 

  • Քննարկվել է

    14.01.2019 - 29.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7629

Տպել