Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2019 թիվ ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմ­բերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվա­զեց­վող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» թիվ 1467-Ն որոշ­­ման (այսուհետ՝ Որո­շում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.
       «10) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 10 հավելվածի:».
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 10 հավելվածով՝ համաձայն հավել­վածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարա­բերու­թյուն­ների վրա:

  • Քննարկվել է

    14.01.2019 - 29.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7628

Տպել