Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի  N 1791-Ն որոշման մեջ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է «Խաղաղ նպատակներով ատոմային ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից։

1․1․ կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված որևէ կարգավորում չի նախատեսում։

ԱԷՄԳ-ի Ֆիզիկական պաշտպանության խորհրդատվական առաքելության  (IPPAS) կողմից տրվել են առաջարկություններ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը համապատասխանեցնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) «Ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգավորումներ» (Regulations for the safe transport of radioactive material), SSR-6, եւ  «Ռադիոակտիվ նյութերի պահպանություն» (Security of Radioactive Sources) NSS No. 11, անվտանգության ստանդարտների հետ:

 

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է  լրացում կատարել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ,  ամրագրելով համապատասխան պահանջներ։

2․ Կարգավորման առարկան

Նախատեսվում է վերոհիշյալ իրավական ակտում լրացումներ կատարել՝ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանությունը և վթարային հակազդումն ապահովող դրույթներ սահմանելով, հավաստիանալու, որ լիցենզավորված անձն ունակ է ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ ապահովել դրանց ֆիզիկական պաշտպանության ու հնարավոր վթարային հակազդման հետ կապված գործառույթները։

 

3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Որոշմամբ կսահմանվեն պահանջներ, որոնց պահպանմամբ ապահովվում է ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ  ճառագայթային անվտանգությունը, միաժամանակ այն կհամապատասխանեցնի ԱէՄԳ-ի «Ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգավորումներ» և «Ռադիոակտիվ նյութերի պահպանություն» անվտանգության   ստանդարտների   պահանջներին։

 

  • Քննարկվել է

    19.10.2018 - 13.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9048

Տպել