Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                                                                 Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ե» ենթակետից հետո լրացնել «զ» և «է» ենթակետեր նոր խմբագրությամբ․

«զ) Առաջին, երկրորդ և երրորդ դասի ռադիոակտիվ նյութերի համար՝ ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման պլանները։ Պլանների ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը։

է) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթի փորձաքննության մասին եզրակացությունը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    19.10.2018 - 13.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9047

Տպել