Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄԱՆՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ  ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկա­յաց­ման նպա­­­­տակը Հայաստանի Հանրապետության և ՌԴ միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանք­ների ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. «Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյան և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայ­նագրով, ինչպես նաև նմանատիպ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնու­թյան միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն:  

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծ­ման անհրա­ժեշտու­թյունը և կարևորությունը՝ խնդիր է առաջանում համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանա­կության արտադրանքի ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտո­նության տրամադրման համար համապա­տասխան իրավա­կան դաշտի ապահովման տեսանկյունից:  

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հան­րա­­­պետու­թյան կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադ­րանքի ներմուծման համար:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րա­րու­թյան կող­­մից:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղ­ծել համա­պա­տասխան իրավական դաշտ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու համար:

  • Քննարկվել է

    15.03.2017 - 05.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8110

Տպել