Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի ներկա­յաց­ման նպա­­­­տակը Հայաստանի Հանրապետության և ՌԴ միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանք­ների ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է: Հայաստանի Հան­րա­­­պետու­թյան կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադ­րանքի ներմուծման համար:

  • Քննարկվել է

    15.03.2017 - 05.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8109

Տպել