Հիշել նախագիծը

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը հարկվում է ավելացված արժեքի հարկով, ինչի արդյունքում դեղերի գինը ավելանում է: Ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզ է դառնում, որ դեղերի ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)-ի վճարումից ազատված են Վրաստանում, Ադրբեջանում, Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Ղազախստանում, Բելառուսում և այլն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի մշակման նպատակն է պետության կողմից գնման ընթացակարգերով իրականացող գնումների համար ծախս­վող գումարները ԱԱՀ-ի հաշվին տնտեսել, և դրանք ուղղել այլ սոցիալական հարցերի իրականացմանը և, նախևառաջ, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում դեղերի պահանջարկի ամբող­ջական բավարարմանը, առողջապահական բուժական նոր ծրագրերի իրականացմանը:   

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ԱԱՀ-ի հաշվին տնտեսված գումարների արդյունքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի արդյունավետ իրականացում և նոր անվանում դեղերի ձեռքբերում:

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախuերի և եկամուտների նվազեցում կառաջացնի:

 

 

  • Քննարկվել է

    17.10.2018 - 02.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8398

Տպել

Առաջարկներ`

Աննա Վարդանյան

18.10.2018

Նախագիծը ողջունելի է, սակայն ոչ ամբողջական: Այսինքն կարելի էր դեղերն ազատել ԱԱՀ-ից! ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ ԱԱՀ-ի հաշվին տնտեսված գումարների արդյունքում բնակչությունը նույնպես կարող է միջոցներն այլ անհրաժեշտ ծախսերին ուղղել! Բոլորս էլ տեղյակ ենք, որ բնակչության մեծ մասը/նաև կարիքավորները/ պետությունից չեն ստանում ԱՆՀՐԱԺԵՇՏ դեղորայքը, այլ ձեռք են բերում չնչին աշխատավարձներով և թոշակներով...

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.10.2018

Առաջարկը չի համապատասխանում միջազգային փորձին, այդ թվում նաև ԵԱՏՄ փորձին: Առաջարկում են ԱԱՀ ազատել բոլոր դեղերի շրջանառությունը: Դրանով լուրջ քայլ կկատարվի երկրում աղքատությանը նպաստող գործոնի չեզոքացմանը: Ծայրահեղ դեպքում, որպես առաջին քայլ ՊԲԱ համակարգին անցմանը, առաջարկում նք ԱԱՀ-ից ազատել առողջապահական նպատակային շրջանակներում պետական պատվերով նախատեսված բոլոր ծրագրերը, այդ թվում նաև դեղերի կենտրոնացված գնումները: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին