Հիշել նախագիծը

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 52-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«52) պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.10.2018 - 02.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8397

Տպել

Առաջարկներ`

Աննա Վարդանյան

18.10.2018

Նախագիծը ողջունելի է, սակայն ոչ ամբողջական: Այսինքն կարելի էր դեղերն ազատել ԱԱՀ-ից! ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ ԱԱՀ-ի հաշվին տնտեսված գումարների արդյունքում բնակչությունը նույնպես կարող է միջոցներն այլ անհրաժեշտ ծախսերին ուղղել! Բոլորս էլ տեղյակ ենք, որ բնակչության մեծ մասը/նաև կարիքավորները/ պետությունից չեն ստանում ԱՆՀՐԱԺԵՇՏ դեղորայքը, այլ ձեռք են բերում չնչին աշխատավարձներով և թոշակներով...

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.10.2018

Առաջարկը չի համապատասխանում միջազգային փորձին, այդ թվում նաև ԵԱՏՄ փորձին: Առաջարկում են ԱԱՀ ազատել բոլոր դեղերի շրջանառությունը: Դրանով լուրջ քայլ կկատարվի երկրում աղքատությանը նպաստող գործոնի չեզոքացմանը: Ծայրահեղ դեպքում, որպես առաջին քայլ ՊԲԱ համակարգին անցմանը, առաջարկում նք ԱԱՀ-ից ազատել առողջապահական նպատակային շրջանակներում պետական պատվերով նախատեսված բոլոր ծրագրերը, այդ թվում նաև դեղերի կենտրոնացված գնումները: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին