Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի մշակումը պայմանավորված է հետևյալով.

1․2018թ. մարտի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»  ՀՕ-253-Ն ՀՀ օրենքը: Սույն օրենքը սահմանում է կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը։ ՀՕ-253-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվել են ՀՀ Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարությունները, արդյունքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան:

2․Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգում կատարված որոշակի տեխնիկական փոփոխություններով:

3․Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման  քննության ընթացակարգը թափանցիկ և օբյեկտիվ դարձնելու նպատակով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության  մասին» ՀՕ-253-Ն ՀՀ օրենքը, որը սահմանում է կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը: Նոր կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, արդյունքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան: Նշված փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ՝ համապատասխանաբար «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու համար «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգում կատարված որոշակի տեխնիկական փոփոխությունների հիման վրա դիմումատուն ներկայացվող դիմումների ընդունման նախկին «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժնի փոխարեն մուտք կգործի «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժին:

 Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննության ընթացակարգը թափանցիկ և  օբյեկտիվ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 284-Ա հրամանով ստեղծված որակավորման հանձնաժողովի առաջարկով քննական հարցերից բաղկացած թեստերը կկազմվեն անմիջապես քննությունն սկսելուց առաջ՝ հանձնաժաղովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ:

Նախագծի փոփոխման հիմնական նպատակն է` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն ավելի  հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Համապատասխան գործընթացներն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որակավորման վկայականների տրամադրման համար էլեկտրոնային համակարգի միջոցով վարչարարության կրճատում, անճշտությունների վերացում և քննության թափանցիկություն:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի փոփոխման նպատակը քննության իրականացման բարձր մակարդակի ապահովման, արդյունքների ճշտության և օբյեկտիվության, ինչպես նաև իրավիճակի վերահսկողությունն է:

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցման նպատակով` պետական կառավարման լիազոր մարմնի կողմից «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային եղանակով դիմելու, որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև որակավորման քննության ընթացակարգը թափանցիկ և օբյեկտիվ դարձնելու հնարավորություն:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման և քննական գործընթացի դյուրինացում:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

-

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄՄԱՆ ԵՎ

         ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                      ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

  • Քննարկվել է

    28.09.2018 - 15.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

15.10.2018 14:30

Մ. Մկրտչյան 5

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7058

Տպել