ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
__________________ 2018 ԹՎԱԿԱՆԻ N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողներիև թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
- 2 կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով` «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ գործունեության այլ բնագավառները նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» կամ «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորում» համապատասխան մասնագիտական ուղղությունը, ինչպես նաև նշում ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը` համաձայն N 1 ձևի:»,
- 12-րդ կետում երրորդ նախադասության «պատահական ընտրությամբ» բառերից հետո լրացնել՝ «հանձնաժաղովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ։» բառերով,
3) Ձև 1-ում, Ձև 2-ում և Ձև 3-ում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Քննարկվել է
28.09.2018 - 15.10.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
15.10.2018 14:30
Մ. Մկրտչյան 5
Դիտումներ` 7059
Տպել