Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«         »        2018 թվականի  N      - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետում «նշանակված փորձարկման լաբորատորիաները (այսուհետ` լաբորատորիաներ)։» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման նշանակված մարմինները (այսուհետ՝ ՀԳՆՄ)։» բառերով, ինչպես նաև ողջ տեքստում «փորձարկման լաբորատորիաներ», «լաբորատորիաներ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «ՀԳՆՄ» բառով՝ համապատասխան հոլովաձևով։
  2. Որոշման 2-րդ, 2.1 և 3-րդ կետերում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և ՀՀ կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմին բառերով` համապատասխան հոլովաձևերով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

 

  • Քննարկվել է

    18.09.2018 - 05.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8320

Տպել

Առաջարկներ`

<<Էքսպերտ Սերվիս>> ՍՊԸ

24.09.2018

Որոշման նախագծի հետ ծանոթանալով՝ հանգել եմ եզրակացության, որ որոշման գործողության ժամկետը 01.01.2019թ. սահմանելը սխալ է, քանի որ այդ ժամկետի ավարտից հետո հնարավոր է, որ կրկին գործողության մեջ դրվի 1339 որոշման ներկա խմբագրականը, որը կհանգեցնի ապրանքների պետական գրանցման գործընթացում ոչ իրավական գործունեության: Առաջարկություն. նշված որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծում 01.01.2019թ. ժամկետը հանել և գրանցման գործընթացի հետագա կանոնակարգման փաստաթղթային կարգավորումից հետո որոշման գործողության նոր ժամկետ սահմանել:

Տեսնել ավելին