Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

                   «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում առկա որոշակի խնդիրները վերացնելու և տվյալ ոլորտները կանոնակարգելու պահանջներով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված դրույթների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի կիրառումն ու կատարումը ԵԱՏՄ շրջանակներում իրականացվում է առանց բացառումների։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանվող արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է գրանցման (այսուհետ՝ Պետական գրանցման), փորձարկումների, համապատասխանության հավաստման, փորձաքննության ձևերով և այլ ձևով։

Պետք է նշել, որ մինչև Պայմանագրին միանալը ՀՀ-ում բացակայել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության գնահատման ձև հանդիսացող և միայն ԵԱՏՄ տարածքում գործող Պետական գրանցումը։

ԵԱՏՀ  2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» N44 որոշման XX գլխով սահմանված են Պետական գրանցման 2 տիպային սխեմաներ՝ ԵԱՏՄ տարածքում արտադրված արտադրանքի պետական գրանցման գործընթացի իրականացում և ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրված արտադրանքի պետական գրանցման գործընթացի իրականացում (հայտին կից իրավասու մարմնին պետք է ներկայացվեն արտադրողի կողմից հաստատված փաստաթղթերի պատճենները, որոնց համաձայն արտադրանքն արտադրվել է (տեխնիկական պայմաններ, տեղեկատվություն արտադրանքի բաղադրության մասին և այլն), արտադրողի կողմից տրամադրված (արտադրանքի կիրառման, շահագործման վերաբերյալ) փաստաթղթի (ձեռնարկ, կանոնակարգ և այլն) պատճենը, հայտատուի կողմից հաստատված արտադրանքի պիտակների (փաթեթվածքների)  պատճենները, արտադրանքի նմուշառման ակտը, փորձարկման (փորձաքննության) և չափումների արձանագրությունները, գիտական զեկույցները և (կամ) փորձագիտական եզրակացությունը, կառավարման համակարգի ներդրման փաստաթղթի (ԵԱՏՄ տարածքում արտադրված արտադրանքի համար պահանջը գործում է միայն Տեխնիկական կանոնակարգով սահմանված լինելու դեպքում), արտադրողի ու հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենները և այլ փաստաթղթեր)։

ՀՀ-ում Պետական գրանցման գործընթացի իրավական հիմքերի սահմանման և օրենսդրական կարգավորման նպատակով լրամշակվել է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի 2.1 մասի համաձայն՝ պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնելու իրավասությունը ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) վերապահվել էր Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված (հավատարմագրման ազգային մարմնի՝ ՀԱՄ-ի կողմից հավատարմագրված) համապատասխանության գնահատման մարմիններին։

Իրավական ակտի կիրարկման ընթացքում արձանագրվել է, որ սահմանված մարմիններից միայն փորձարկման լաբորատորիաները, որոնք  հավատարմագրվում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005  միջազգային ստանդարտով սահմանված պահանջների համաձայն, իրավասու են իրականացնել Պետական գրանցման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատում (տվյալ դեպքում՝ նորմատիվ փաստաթղթով սահմանված որոշակի ցուցանիշներով փորձարկում), ուստի Պետական գրանցում իրականացնելու իրավասությունը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 452-Ն որոշմամբ վերապահվել է միայն Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված փորձարկման լաբորատորիաներին։

Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Պետական գրանցումը փորձարկումից բացի ներառում է նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն (պահանջվում է նաև կլինիկական, թունաբանական, հիգիենիկ և այլ փորձարկումների առկայությունը փաստող փաստաթղթեր, փաստաթղթերի ճշգրիտ փորձաքննություն/մասնագիտական խորը ուսումնասիրություն և այլն)։

ԵԱՏՀ 2018 թվականի ապրիլի 18-ի N44 որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված  է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա հասկացությունը, այն է` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ, որն իրականացնում է փորձարկումներ և չափումներ, ինչը նշանակում է, որ վերջինս օժտված չէ այլ գործառույթներ իրականացնելու լիազորություններով:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն փաստը, որ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005  միջազգային ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիան իրավասու է կատարել միայն փորձարկում և բացի փորձարկման արձանագրությունից այլ փաստաթուղթ, այն է՝ համապատասխան եզրակացության, տալու իրավասություն չունի, հետևաբար վերջինիս աշխատակազմում համապատասխան ատեստավորված փորձագետի (մասնագետի) բացակայության պատճառով չի կարող իրականացվել ինչպես ամբողջ ծավալով փաստաթղթային ուսումնասիրությունը, այնպես էլ դրա արդյունքում համապատասխան եզրակացության տրամադրումը։

Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով Որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն․ նախատեսվել է դրույթ, համաձայն որի Պետական գրանցում իրականացնելու իրավասությունը բացի փորձարկման լաբորատորիաներից կվերապահվի նաև սերտիֆիկացման մարմիններին: Տրամաբանական է Պետական գրանցման գործընթացի իրականացումը սերտիֆիկացման մարմիններին ևս վերապահելը, քանի որ գործընթացը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, և սերտիֆիկացման մարմինը կարող է (իրավասու է) իրականացնել ամբողջ ծավալով փաստաթղթային ուսումնասիրություն։ Սակայն հարկ է նշել, որ սերտիֆիկացման մարմինները հավատարմագրվում և հետագայում գնահատվում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 միջազգային ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան, որում, սակայն, սահմանված չեն Պետական գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման չափանիշներ, ինչի արդյունքում ՀԱՄ-ը իրավասու չէ հավատարմագրել նշված մարմիններին որպես Պետական գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման մարմիններ և հետագայում իրականացնել դրանց գնահատումը։ Սա նշանակում է, որ հետագայում հնարավոր չի լինի ապահովել նաև գործընթացի վերահսկողությունը։

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներկայումս ստեղծված իրավիճակը ժամանակավորապես կարգավորելու և սեղմ ժամկետում հնարավոր իրավական լուծումներ գտնելու նպատակով։

Նախագծի ուժի մեջ մտնելուց և դրա գործողության ժամկետի ավարտից հետո ԵԱՏՀ  2018 թվականի ապրիլի 18-ի N 44 որոշմամբ ԵԱՏՄ միասնական կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև գործընթացի պետական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով նախատեսվում է գործընթացի իրականացումը վերապահել Որոշմամբ սահմանված իրավասու մարմիններին, մասնավորապես, նախատեսվում է վերջիններիս վերապահել ամբողջ ծավալով փաստաթղթային ուսումնասիրության իրականացման, համապատասխան եզրակացության տրամադրման, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառման իրավասություն։ Պետք է նշել, որ ներկայումս վերջիններս ամբողջ ծավալով փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու համար դեռևս չունեն բավարար կարողություններ և համապատասխան որակավորված մասնագետներ։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ համապատասխան իրավական կարգավորումներից հետո վերոնշյալ գործընթացի իրականացման իրավասությունը Որոշմամբ սահմանված համապատասխան իրավասու մարմիններին վերապահելու և նրանց համապատասխան լիազորություններ տրամադրելու դեպքում վերջիններիս համար առաջանալու է նաև պետական գրանցման վկայականի ձևաթուղթը ձեռք բերելու անհրաժեշտություն, ինչը ներկայումս ՀԱՄ-ի կողմից վաճառվում է համապատասխանության գնահատման մարմիններին։ Բացի այդ խնդիրը լուծելու և իրավասու մարմինների կողմից փաստաթղթերի ձեռք բերման համար անհրաժեշտ է նաև 2019  թվականի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ․ պետք է դիտարկել իրավասու մարմինների կողմից պետական գրանցման ապահովումը որպես վերջիններիս կողմից մատուցվող ծառայություն, ինչի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում պետք է կատարվի լրացում՝ գործընթացի համար սահմանելով համապատասխան պետական տուրք։

 

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտների կանոնակարգմանը:

 

     4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

  Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

5 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

  • Քննարկվել է

    18.09.2018 - 05.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8318

Տպել

Առաջարկներ`

<<Էքսպերտ Սերվիս>> ՍՊԸ

24.09.2018

Որոշման նախագծի հետ ծանոթանալով՝ հանգել եմ եզրակացության, որ որոշման գործողության ժամկետը 01.01.2019թ. սահմանելը սխալ է, քանի որ այդ ժամկետի ավարտից հետո հնարավոր է, որ կրկին գործողության մեջ դրվի 1339 որոշման ներկա խմբագրականը, որը կհանգեցնի ապրանքների պետական գրանցման գործընթացում ոչ իրավական գործունեության: Առաջարկություն. նշված որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծում 01.01.2019թ. ժամկետը հանել և գրանցման գործընթացի հետագա կանոնակարգման փաստաթղթային կարգավորումից հետո որոշման գործողության նոր ժամկետ սահմանել:

Տեսնել ավելին