Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2018 թվականի N       -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

    1) հավելվածի 2-րդ կետում «հունիսի 1-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 1-ը)» բառերը.

     2) հավելվածի 3-րդ կետում «հունիսի 10-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 20-ը)» բառերը.

       3) հավելվածի 4-րդ կետում «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը)» բառերը.

       4) հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:».

       5) հավելվածի ձև 3-ում նախատեսված պայմանագրի՝

      ա. 2.1.2-րդ կետում «իրավունքով» բառից հետո լրացնել «՝ այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը» բառերը.

     բ. 2.2.4-րդ և 3.3-րդ կետերում «անկախ պատճառներից» բառերը հանել, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի,» բառերը:

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.09.2018 - 03.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8931

Տպել