Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

     Որոշման նախագծի համաձայն սահմանվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց համար հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նաև մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով: Հաշվի առնելով նաև, որ նշված դրույթն ունի բարելավող բնույթ, վերջինիս տրվում է հետադարձ ուժ՝ արդեն իսկ կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու համաձայնագրեր կնքելու հնարավություն ունենալու համար:

  • Քննարկվել է

    17.09.2018 - 03.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8930

Տպել