Լրամշակման փուլում է
«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:
Ներկայումս առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:
-
Քննարկվել է
29.08.2018 - 16.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7711
Տպել