Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.02.2020 - 21.02.2020

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 21-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fingorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
0 7818

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2018 - 16.09.2018

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:
0 7710

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.05.2018 - 14.06.2018

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի իրավակարգավորումների՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելուց), եթե սահմանված ժամկետում  ներկայացրել է համապատասխան դիմում։ Ըստ այդմ, 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ գործատուի կազմակերպաիրավական կարգավիճակից։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։      
4 15394