Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը և առկաիրավիճակը

Կառավարության ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին»  N 1241-Ն որոշումն (այսուհետ նաև՝ Որոշում) ընդունվել է 2011 թվականի օգոստոսի  25-ին: Ներկայումս «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավորված է իրականացնելու Որոշմամբ չամրագրված լրացուցիչ գործողություններ, որոնք պայմանավորված են գործնականում առաջացող անհրաժեշտությամբ, մասնավորապես փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց սոցիալական ծառայությունների ստացման աջակցման և ուղղորդման աշխատանքներ, այդ անձանց կողմից զբաղեցված առանձին շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության, այլ նաև ջրամատակարարման և ջրահեռացման ապահովմանն ուղղված աշխատանքներ և այլն: Բացի այդ, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սպասարկվում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների ստացման աջակցություն է մատուցվում նաև փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կողմից բնակեցված մի շարք շենքերում (շինություն), որոնք ընդգրկված չեն Որոշմամբ հաստատված N2 հավելվածով նախատեսված գույքի կազմի մեջ: Մինչդեռ, «Փախստականների կարգավիճակի մասին»  ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման և «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի պահանջների պահպանման համար անհրաժեշտ է արդյունավետորեն իրացնել փախստական ճանաչված և ապաստան  ստացած անձանց կացարանի ապահովման և նրանց վերապահվող սոցիալական երաշխիքները: Ուստի, նշված պարտավորությունների կատարմանն ուղղված «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գործնականում իրականացվող գործողությունները պետք է իրավական ամրագրում ստանան և համապարփակ կարգավորում ունենան:

Ելնելով վերոնշյալից` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի  25-ի N 1241-Ն որոշում  մեջ:

 

  1. Կարգավորման նպատակները

 «ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է.

  1. Սահմանել շահառուների շրջանակը, ում նկատմամբ Որոշումը կիրառելի է.
  2. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան կողմից առանձին շենքերում ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ներառված շարժական գույքի սպասարկման ուղղված աշխատանքների իրականացման հնարավորությունը.
  3. Հստակեցնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպման վերաբերյալ.
  4. Հստակեցնել և լրացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան սպասարկմանը ենթակա գույքի կազմը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա Որոշման շահառու հանդիսացող` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանն  ամրացված  շենքերում  բնակվող  փախստական ճանաչված  և ապաստան  ստացած անձանց սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, արդյունավետորեն կկարգավորվի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան գործունեությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

 

  1. Հարցի կարգավորման համար հիմք հանդիսացող աղբյուրները

Հարցի կարգավորման համար հիմք է հանդիսացել «Փախստականների կարգավիճակի մասին»  ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիան և «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է փախստականների աջակցության պարտավորությունները, և գործնականում առկա պրակտիկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

        

         «ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի կապակ­ցու­թ­յամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջվում, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեների եկա­մուտ­ներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    27.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8785

Տպել