Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.
- ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
«1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`
«7.1. Սահմանել, որ սույն որոշումը կիրառվում է սույն որոշման N 2 հավելվածնում ընդգրկված շենքերում բնակվող և բնակարանը չսեփականաշնորհած, փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց (այսուհետ՝ բնակիչներ) նկատմամբ:».
2) Որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում նշված գույքը սեփականաշնորհման ենթակա չէ։».
3) Որոշման 8.1-ին կետում՝
ա) «աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման» բառերը փոխարինել «ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպման սպասարկմանն ուղղված» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով`
«8.2. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանը իրականացնել սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերում առկա և իր հաշվեկշռում ներառված շարժական գույքի պահպանման, սպասարկման և վերանորոգման աշխատանքների իրականացումը։».
4) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3-րդ կետով`
«8.3. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածի Ցանկ 1-ի 3-րդ կետում նշված շենքի թիվ 127 սենյակը (17.4 քառ.մ.) և 4-րդ կետում նշված շենքի թիվ 313 սենյակը (18.6 քառ.մ.) և սույն որոշման N 2 հավելվածի Ցանկ 2-ի 1-ին կետում նշված շենքի թիվ 301 սենյակը (51.2 քառ.մ.) և 2-րդ կետում նշված շենքի թիվ 47 սենյակը (45.6 քառ.մ) օգտագործել որպես աշխատասենյակներ։».
5) Որոշման 11-րդ կետում «միգրացիոն պետական ծառայությանը» բառերը փոխարինել «միգրացիոն ծառայությանը» բառերով.
6) Որոշման N1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների)՝ սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների կատարումն է:
Սույն կետով նախատեսված նպատակների իրականացման համար Կազմակերպությունն ապահովում է՝
1) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 1-ում ընդգրկված շենքերի բնակիչների կացարանի, իսկ սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների համար նաև սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը.
2) բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնդիրների լուծման աջակցության կազմակերպումը.
3) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
4) բնակիչներին՝ շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին տեղեկանքների տրամադրումը.
5) բնակիչների չսեփականաշնորհված բնակարանների պահպանումը, սպասարկումը և ընթացիկ նորոգումը.
6) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների կողմից բնակարաններում բնակությունից և գույքի օգտագործումից բխող պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը.
7) Կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքի տարեկան գույքագրման իրականացման ապահովումը:».
7) Որոշման N2 հավելվածի՝
ա) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՑԱՆԿ 1
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿ 2-Ի ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 (չսեփականաշնորհված տարածքներ) |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/2 (չսեփականաշնորհված տարածքներ) |
3. |
Քաղ. Երևան, Շիրակի 2ա (չսեփականաշնորհված տարածքներ) |
4. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան (չսեփականաշնորհված տարածքներ) |
բ) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր աղյուսակ.
«ՑԱՆԿ 2
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքը, շինության |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 շենքի 1-ին հարկի ձախ հատված (201.3քմ.) և 3-րդ հարկ (557.24քմ.) |
758.54 քմ. մակերեսով |
2. |
ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ,5 փող., N3 |
2605.3 քմ. մակերեսով |
»:
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
27.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 8786
Տպել