Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2018 թվականի N ----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման՝
ա. վերնագրում «Լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ» բառերով.
բ. 1-ին կետի 1-ին ենթակետում «լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ (այսուհետ՝ աջակցող միջոցներ)» բառերով.
գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամի սայլակը» բառերը փոխարինել «աջակցող միջոցները» բառերով.
դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ աջակցող միջոցների ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:».
- Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում, N 1 hավելվածի 2-րդ, 6-րդ, 13-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և N 4 հավելվածի 1-ին կետում «հաշմանդամի սայլակ և լսողական սարք» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևով:
- Որոշման N 1 hավելվածի վերնագրում «լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ» բառերով.
- Որոշման N 1 hավելվածի 1-ին կետում «լսողական սարք ու հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ (այսուհետ՝ աջակցող միջոցներ)» բառերով.
- Որոշման N 1 hավելվածի՝
ա. 29-րդ և 30-րդ կետերում «սայլակ և լսողական սարք» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևով:
բ. 32-րդ կետում «սայլակ» բառը փոխարինել «աջակցող միջոց» բառերով:
- Որոշման N 3 hավելվածի վերնագրում և ամբողջ հավելվածում «սայլակ» և «հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «աջակցող միջոց» բառերով՝ համապատասխան հոլովաձևով:
- Որոշման N 1 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացնում է պետական լիազոր մարմնի կողմից որոշված հավաստագիր տրամադրող կազմակերպությունը (այսուհետ՝ հավաստագիր տրամադրող մարմին): Ընդ որում, հավաստագիրը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա՝ լրացվելով և լրացված հավաստագրի էլեկտրոնային լուսապատճենը «Պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ» (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) վերբեռնելու (կցելու) միջոցով:».
«5. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն պարագայից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների պրոթեզներ, աջ և ձախ վերջույթի օրթեզներ, կամ աջ և ձախ ակնագնդի, կրծքագեղձի պրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն)՝ տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը:».
- Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված աջակցող միջոցների դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված աջակցող միջոցի անվանումը, քանակը, գինը, աջակցող միջոցն ստացած անձանց անձնական տվյալները, հավաստագրի հիման վրա տրամադրված աջակցող միջոցների տեխնիկական բնութագրի պատճենը, կազմակերպության և աջակցող միջոցներ ստացած անձի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, հաշիվ-ապրանքագիրը, տրամադրման ժամկետները, ինչպես նաև տեղեկատվություն աջակցող միջոցի գնագոյացման վերաբերյալ:».
- Որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը (ծնողը, զավակը, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն, փաստաբանը կամ աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձի կողմից լիազորված անձը (այսուհետ` դիմող) հավաստագիր ձեռք բերելու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ ՍԾՏՄ) կամ հավաստագիր տրամադրող մարմին՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), իսկ փոստային կամ էլեկտրոնային առաքմամբ դրանց կրկնօրինակները՝
- հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,
բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
- հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
- Հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ կամ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 12-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված անձ հանդիսանալու դեպքում՝
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,
բ. ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն համաձայն N 1 հավելվածի՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերի,
- որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերում նշված այլ անձինք՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը.
- որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով չսահմանված աջակցող միջոցներ ձեռք բերելու հավաստագիր տրամադրելու համար՝ համապատասխան պարագայի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը.
- լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները),
- լսողական սարքերի ներդիրների համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթի հիման վրա՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.
- Հավաստագրի տրամադրում հայցողի՝ որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին և 8-րդ ենթակետերով սահմանված անձ չհանդիսանալու դեպքում՝ համապատասխան աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության կողմից տրամադրված մասնագիտական եզրակացությունը՝ եզրակացությունը տրամադրող բժշկի կողմից ստորագրված և կազմակերպության կնիքով կնքված:
- Հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կամ որոշման N 1 հավելվածի 34-րդ կետով սահմանված դեպքում այլ անձի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի (կամ այլ անձի) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան, ինչպես նաև՝
ա. անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, զավակը, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը.
- բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:
- Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում հավաստագրերի տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:
- որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1 ենթակետերով.
«14.1 Առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել ՍԾՏՄ՝ հավաստագիր ստանալու համար դիմումը իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ: Դիմումը կամ հեռախոսազանգը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում կազմակերպվում է տնային այցելությունև և համապատասխան դիմումի լրացման գործընթացը:».
- Որոշման N 1 հավելվածում՝
ա. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «հարմարեցնելու համար» բառերից հետո լրացնել «, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն 1 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներ.» բառերով.
բ. 7-րդ կետում «հայտարարությամբ» բառից հետո լրացնել «, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:» բառերը.
գ. 15-րդ կետն անհրաժեշտ է լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Հավաստագիր տրամադրող մարմինը, դիմումի և փաստաթղթերի հիման վրա, Հավաստագիրը վերբեռնում (կցում) է տեղեկատվական համակարգին և փոստային առաքմամբ այդ մասին տեղեկացնում դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում՝ նույն օրը:»
դ. 19-րդ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «,ինչպես նաև տեղեկատվություն յուրաքանչյուր հավաստագրի գնային արժեքի վերաբերյալ» բառերը:
ե. 20-րդ կետում «լրացվում» բառից հետո լրացնել «վերբեռնվում և կցվում է տեղեկատվական համակարգին հավաստագիր տրամադրող մարմնի կողմից» բառերը:
զ. 28-րդ կետում «սայլակ» բառից հետո լրացնել « , լսողական սարք, վերին կամ ստորին պրոթեզ » բառերը:
Է. 29-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը՝ որպես փոխնորդ» բառերը:
- Որոշման N 1 հավելվածի 18-րդ, 21-րդ, 24-րդ և 31-րդ կետերը հանել.
- Որոշման N 1 հավելվածի 16-րդ, 20-րդ և 32-րդ կետերում, ինչպես նաև N 3 և N 4 հավելվածներում «Հանգրվան» բառը փոխարինել « հավաստագիր տրամադրող մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևով.
- Որոշման N 1 հավելվածը լրացնել նոր 33-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.
«33. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզը ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես փոխնորդ՝ բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:».
- Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
- Որոշման N 3 հավելվածի N 3 և N 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետում «անձ)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձանց» բառերը.
բ. 7-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձի» բառերը.
գ. 12-րդ կետը, «հանգամանքից» բառից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«7) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին.
8) հաշմանդամություն ունենալու հանգամանքը պարզելու նպատակով առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որպես հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվածներին».
դ. 14-րդ կետը լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքերի:» բառերով.
ե. 15-րդ կետում հանել «և քայլակները» բառերը.
զ. 17-րդ կետում «դեպքերում» բառից հետո լրացնել «, ժամկետներում» բառը:
է. 16-րդ և 18-րդ կետը հանել:
թ. 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«19. Կրծքագեղձի պրոթեզ տրամադրվում է հաշմանդամություն ունեցող, կամ սոցիալապես անապահով, կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքը պարզելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որպես հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված կանանց:».
«20. Հաշմանդամություն չունեցող և պարագաների ժամանակավոր կարիք ունեցող անձանց պարագաներ կարող է տրամադրվել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:».
«21. Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձանց օրթեզավորումը և առաջին անգամ պրոթեզավորումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետից շուտ պարագաների տրամադրումը, պարագաների վերանորոգումը, ինչպես նաև պարագաների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում պարագաների տրամադրումն իրականացվում է սույն կարգի 43-րդ կետում նշված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ՝ բուժատեխնիկական հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:».
ժ. 22-րդ կետում «12-18 տարեկան երեխաներին» բառերը փոխաինել «12-29 տարեկան (ներառյալ) անձանց» բառերով.
ժա. 23-րդ կետում «լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ» բառերը փոխարինել «պարագաներ (բացառությամբ պրոթեզի և օրթեզի կոշիկների)» բառերով
ժբ. 24-րդ կետում «լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ» բառերը փոխարինել «պարագաներ» բառով.
ժգ. 25-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.
ժդ. 28-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«28. Օրթոպեդիկ և օրթեզի կոշիկներ տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց: Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Օրթեզ կրող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ և օրթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Մեկ ոտնաթաթի անդամահատման դեպքում անձին տրամադրվում է նաև մեկ ոտնաման (բաշմակ), իսկ երկու ոտնաթաթի անդամահատման դեպքում՝ 2 ոտնաման (բաշմակ):».
ժե. 31-րդ կետում «անհրաժեշտություն» բառը փոխարինել «նրա դիմելու» բառերով
ժզ. 34-րդ կետում հանել «առանց գրավոր լիազորագրի առկայության» բառերը, իսկ «հաշմանդամի սայլակ» և «սայլակ» բառերը փոխարինել «պարագաներ» բառով
ժէ. 35-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«35. Տրամադրված պարագաների վերանորոգումն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով և դեպքերում:».
ժը. 36-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«36. Պարագաների տրամադրման համար անձն անձամբ կամ ներկայացուցչի, իսկ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում` այլ անձի միջոցով գրավոր դիմում է կազմակերպություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) պարագայի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,
բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) պարագայի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) լսողական սարքերի տրամադրման համար՝ մասնագիտական եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները):».
Ժթ. 37-րդ կետում «2-րդ» բառից հետո լրացնել « կամ 3-րդ» բառը
ի.39-րդ կետը «տեղեկությունը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին՝ բացառությամբ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող պարագաների».
իա. 44-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում հանել «կառուցվածքային և» բառերը, իսկ 44-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում հանել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը.
իբ. 44-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձանց» բառերը, իսկ «առաջին անգամ պրոթեզավորման և օրթեզավորման» բառերը փոխարինել «օրթեզավորման և առաջին անգամ պրոթեզավորման» բառերով.
իգ. 45-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«2) ՎԱԾ-ը՝ հաշմանդամություն ունեցող անձի կամ սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձի վերին և ստորին վերջույթների օրթեզավորման և առաջին անգամ պրոթեզավորման դեպքում.».
իդ. 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:».
իե. 53-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձի» բառերով.
իզ. 55-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում հանել «հաշմանդամություն ունեցող» բառերը.
իէ. 59-րդ կետը «կարգով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում նշված անձի անհատական սոցիալական ծրագիրը կազմելիս, հաշվի են առնվում ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումները:».
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի:
- 2018 թվականի հոկտեմբերի 1-ից 2018 թվականի կարիքների համար ձայնաստեղծ սարքերի, աչքի պրոթեզավորման սարքերի ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների գնման պահանջը համարել դադարեցված:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
-
Քննարկվել է
27.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8328
Տպել